Ադրբեջանում համար 1 է հայտարարվել. զորքերը բերվում են մարտական պատրաստության վիճակի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է համար 1 զորահավաք հայտարարվելու դեպքում գործողությունների կարգը: Այս մասին գրում է Minval-ը։

Ինչպես հայտնել են գերատեսչությունից, զորահավաք հայտարարելիս զինված ուժերը բերվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը։

Զորահավաքային միջոցառումների շրջանակներում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված տեղակայման վայրեր:

ՊՆ-ում ընդգծել են, որ նման միջոցառումներն ուղղված են բանակի օպերատիվ պատրաստվածության ապահովմանը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու հնարավորությանը:

Leave a comment