ԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետո

ԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետո

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են իրանական երեք նավթատարների՝ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձել է հարված հասցնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM)՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են սեպտեմբերի 5-ին։

CENTCOM-ի տվյալներով՝ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել երկու ամերիկյան ռազմական նավերի ուղղությամբ, որոնք պարեկություն էին իրականացնում տարածաշրջանի ջրերում։ Դրանից հետո CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել իրանական երեք նավթատարների։

Leave a comment