Սևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում



Ալտերնատիվ կարծիք





Սևանա լիճը զարդարել է ELLE Bulgaria ամսագրի սեպտեմբերյան համարը։ Այս մասին հայտնել է նախագծի լուսանկարիչ Քրիստինա Հարությունովան։

Ֆոտոշարքի նկարահանումները կազմակերպել է հայկական ստեղծագործական թիմը։ Ձևավորման և դեկորացիաների հեղինակը Մարգարիտա Բատիկյանն է։ Հագուստի դիզայնով և ոճավորմամբ զբաղվել են MOMENT of WHITE բրենդը և դրա հիմնադիր Ալենա Կոննովան։

Դիմահարդարման աշխատանքներն իրականացրել են Վալերի Օսիպովան և Կուբանիչ Կիրգիզովը, իսկ տեսանկարահանումը՝ Lucy Films-ը։ Նախագծին մասնակցել են WOT Models գործակալության մոդելները։

Ֆոտոշարքն անցկացվել է Սևանի ափին գտնվող Port Ayas համալիրում։

Կադրերում լճի բնական տեսարանները համադրվում են ժամանակակից նորաձևության և հայկական էսթետիկայի տարրերի հետ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment