Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին․ Նիկոլ Փաշինյան

«Ես նաև Ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկինում իր կողմից արված հայտարարությունների վերաբերյալ դիտարկմանը։ «Նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից էլ առաջ չեմ թողել՝ ինձ հիշեցնեք, տասնյակ անգամներ ես եմ ասել, այո ես այն մարդն եմ, ով դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում … Read more

Մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը կազատվի մաքսատուրքից

Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող նախագծերի թվում, ընդունել է մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը մաքսատուրքից ազատելու մասին որոշում։ 2025 թվականի առաջին կիսամյակում (ամբողջ տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը, օրինակ, Իրանից ներկրել է մոտ 4500 տոննա սոխ, Ուզբեկստանից՝ 200 տոննա, Վրաստանից՝ 47 տոննա։ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, նշված ժամանակահատվածում ներկրվել է մոտ 1700 տոննա սոխ։ … Read more

Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

Կառավարությունն ընդունել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետաձգելի համարել Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Նախատեսվում է նաև ՀՀ 2026 … Read more

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, իսկ 971 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Նրա խոսքով՝ փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքները ամենաշատ տուժած շրջաններում՝ փլատակների տակ մնացած մարդկանց որոնելու և անվտանգ վայրեր տեղափոխելու նպատակով։ Հիշեցնենք, որ 7,2 և 7,5 մագնիտուդով … Read more

Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված … Read more

Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

Հայաստանում շարունակում է աճել պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը։ 2026 թվականի մայիսին այն հասել է 823,584-ի, ինչը պատմական ամենաբարձր ցուցանիշն է։ 2018 թվականի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն աճել է 51.1%-ով։ Աշխատատեղերի կայուն աճը նշանակում է ավելի շատ զբաղվածություն, ավելի շատ եկամուտ և ավելի լայն հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետությունում։

ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով․ Ռուբիո

ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն այն պետք է լինի իրական և ստուգելի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Չնայած մենք ցանկանում ենք գործարք, մենք չենք ցանկանում գործարք ցանկացած գնով։ Մենք ցանկանում ենք լավ գործարք, մենք ցանկանում ենք իրական գործարք, մենք ցանկանում ենք գործարք, որը կարող է ստուգվել, և մենք ցանկանում … Read more

ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ չի կարող չմտահոգվել ԵԱՏՄ հարցով, բայց կարծում է՝ որքան ինքն է մտահոգված, ԵԱՏՄ մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ ​«Հիմա ասենք՝ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները ՀՀ փորձից մտահոգված չե՞ն։ 100 տոկոսով համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են՝ նույնը կարող է տեղի ունենալ նաև … Read more

Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հարցին և նշել, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ «Գործադիրի կազմի հետ կապված ասել եմ՝ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախարարների»,- ասել է նա և հավելել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան։ Նա անդրադարձել է նաև ԱԺ նախագահի … Read more

Լեգիտիմության մեկ աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետ

«Լեգիտիմության մեկ աղբյուր կա՝ ժողովուրդը։ Ժողովուրդն է գնահատում՝ իր ընտրությունը տեղի է ունեցել, թե ոչ»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել. «Մնացածը արդեն մեր դիրքորոշումներով հանդես կգան թիմի անդամները ՍԴ-ում, քանի որ ես … Read more