Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հարցին և նշել, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։

«Գործադիրի կազմի հետ կապված ասել եմ՝ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախարարների»,- ասել է նա և հավելել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան։

Նա անդրադարձել է նաև ԱԺ նախագահի թեկնածուներին. «ԱԺ նախագահի թեկնածուի հետ կապված ես իմ մոտեցումները չեմ հայտնի։ Այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու․ առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և ով էլ ընտրվի, կլինի հանրային իրազեկում»,- շեշտել է վարչապետը։

Leave a comment