Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող նախագծերի թվում, ընդունել է մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծումը մաքսատուրքից ազատելու մասին որոշում։
2025 թվականի առաջին կիսամյակում (ամբողջ տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը, օրինակ, Իրանից ներկրել է մոտ 4500 տոննա սոխ, Ուզբեկստանից՝ 200 տոննա, Վրաստանից՝ 47 տոննա։ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, նշված ժամանակահատվածում ներկրվել է մոտ 1700 տոննա սոխ։
Հայաստանում տարեկան աճեցվում է 40–45 հազար տոննա սոխ։ Այս կարգավորումը կտարածվի մինչև հունիսի 30-ը գրանցված ներմուծումների վրա։