Որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչքան չի արդարացրել Փաշինյանը սպասելիքները, մի քիչ պատմեմ. Կարապետյան

«Մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընտրել են՝ ունենալով ինչ-որ սպասելիքներ։ Հետո չի արդարացրել այդ սպասելիքները, բայց որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչքան չի արդարացրել, մի քիչ պատմեմ»,-Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա համեմատություն է անցկացրել Ադրբեջանի սպառազինության հետ՝ նշելով, երբ Փաշինյանը եկել է իշխանության, Հայաստանը 2.5 անգամ է զիջել … Read more

Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ կա խոստումնալից երկխոսություն։ «Ունենք դինամիկ, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ օրինակ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ, որը արդեն երկու հանդիպում է ունեցել։ «Տեղում նայել են ենթակառուցվածքները»,- հավելել է … Read more

ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին․ ԱԳ նախարար

ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի … Read more

Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում … Read more

Իրանը հայտարարել է Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները թիրախավորելու մասին

Իրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իր սպառնալիքը՝ հարվածներ հասցնելու Իրանի էլեկտրացանցերին։ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չվերաբացի Հորմուզի նեղուցը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հնարավոր փոխադարձ հարվածների վտանգը լրացուցիչ լարվածություն է առաջացրել նավթային շուկաներում՝ խորացնելով դրանց … Read more

Սա է սրանց մակարդակը. Ալեն Սիմոնյան Սա է սրանց մակարդակը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը՝ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. «Նախ վերևից բղավեց, վիրավորեց, իսկ հետո, երբ տեսավ, որ շենքի մյուս բնակիչները ողջունում են ու սուրճ, միրգ առաջարկում, ասաց գնանցեք բակից։ Հրավիրեցի ներքև, որ հասկանամ` ի՞նչ է ուզածը: Եկավ կնոջ ու մոր հետ, խոսելու ընթացքում Կիլիկիա, Նախիջևան և Ղարաբաղ էր պահանջում, վերջում էլ Հայաստանի … Read more

Երևանի վթարային շենքերի հարցը կլուծվի եկամտահարկի վերադարձի ծրագրով. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Երևանում կատարած քարոզարշավի շրջանակներում շրջայցի ընթացքում, պատասխանելով քաղաքացու հարցին Երևանում վթարային շենքերի խնդիրների վերաբերյալ, նշել է, որ նախատեսվում է Երևանի վթարային շենքերի հարցը լուծել եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակելու ճանապարհով։ «Ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի հետվերադարձն աշխատի միայն այն դեպքում, երբ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, նրանց շենքի տակի տարածքը … Read more

Չի՛ լինի որևէ արարք, որը անպատասխան կմնա, հիշե՛նք սա, սկզբունքայի՛ն պետք է լինենք. Արշակ Սրբազան

Չի՛ լինի որևէ արարք, որը անպատասխան կմնա, հիշե՛նք սա, սկզբունքայի՛ն պետք է լինենք: Այս մասին կիրակնօրյա աղոթքի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Մենք ապաշխարհում ենք, կրում ենք զրկանքներ, բայց հաճախ չէ որ հասկանում ենք թե դա ինչի համար է։ Այն, ինչ որ մենք անում ենք, ոչ թե անում ենք նրա … Read more

ՀՀ նախագահը կմասնակցի Իլիա II-ի հուղարկավորությանը

ՀՀ նախագահը Թբիլիսի է ժամանել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը հուղարկավորությանը մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը և նախագահի աշխատակազմի ղեկավարը։ ՀՀ ղեկավարը արարողությանը կմասնակցի իր պատվիրակության հետ։

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ կարող է երկարաձգվել․ Թուրքիայի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի պատերազմը կարող է երկարաձգվել։ Այս մասին «Սթար» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանի խոսքով, Պարսից ծոցի երկրները կարծում են, որ պատերազմը կարող է շարունակվել ևս երկու-երեք շաբաթ. «Այստեղ որոշիչ գործոնը կլինի ԱՄՆ դիրքորոշումը։ Իսրայելը կփորձի ազդել ԱՄՆ-ի վրա և կարող է փորձել կանխել հրադադարը … Read more