Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու

Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու, մեզ չեն կռտելու, մեզ չեն անվանելու փախածներ և մատ թափ տան մեզ վրա մետրոյի վագոններում, մեզ չեն նվաստացնելու, մեր զինվորներին մեր իսկ իշխանությունը չի կոչելու դասալիք, մեզ չեն արգելելու խոսել և մտածել այն ինչ ուզում ենք, որովհետև մենք մարդ ենք բլյած, մենք ունենք ինքնասիրություն և ազգային հպարտություն, մեզ չի կարելի անընդհատ … Read more

Այդ պայմաններով քանի՞ մարդ կմնար և որպես Ադրբեջանի քաղաքացի կապրեր այնտեղ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ասում են, Ադրբեջանը արցախահայերին միայն «ռեինտեգրացիա էր առաջարկում, այդ պայմաններով քանի՞ մարդ կմնար եւ որպես Ադրբեջանի քաղաքացի կապրեր այնտեղ»: Բարդ հարց է, միանշանակ դժվար է պատասխանել: Բայց մարդկանց ո՞վ է ասել այդ մասին, ո՞վ է բացատրել «ռեինտեգրացիայի պայմանները»: Մենք գործ ունենք … Read more

Մերձավոր Արևելքը պետք է դիվանագիտական ​​​​միջոցառումների անցներ դեռ երեկ․ Պեսկով

Քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը վերջ դնելու միակ արդյունավետ միջոցն է. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարծում ենք, որ իրավիճակը պետք է քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման անցներ դեռ երեկ։ Սա միակ բանն է, որը կարող է արդյունավետորեն նպաստել տարածաշրջանում ստեղծված աղետալի լարված իրավիճակի լիցքաթափմանը»,- ասել … Read more

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։

ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջին երկու օրվա ընթացքում տեղի են ունեցել «շատ արդյունավետ և կառուցողական» քննարկումներ։ Ըստ նախագահի՝ կողմերը փորձում են հասնել տարածաշրջանում թշնամանքի լիակատար և վերջնական դադարեցմանը։ «Վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել Մերձավոր Արևելքում թշնամական գործողությունների ամբողջական դադարեցման … Read more

Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներից

«Gallup» կենտրոնի կողմից 2025 թվականին հրապարակված զեկույցում մեր երկրի ցուցանիշը 2024 թվականի համար 84 տոկոս է, ինչը 2023 թվականի համեմատ բարձր է 1 միավորով, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ … Read more

Ունենք պետական պարտքի նվազող հետագիծ․ Վահե Հովհաննիսյան

«Բյուջեով պլանավորած կանխատեսումների համաձայն, պետական պարտքը 2025թ․ ավարտին պետք է բարձր լիներ 50 տոկոսից։ Մենք ունենք ոչ միայն 50 տոկոսից ցածր, այլև նախորդ տարվա նույն ցուցանիշից ցածր՝ 0,7 տոկոսային կետով»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Սա պայմանավորված է 2 հանգամանքով․ առաջինը ՀՆԱ-ի առաջանցիկ աճն է, որը … Read more

Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը

2025 թվականին հիմնանորոգվել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի 4,4կմ-ն. հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիմնանորոգված հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից, և ձգվում է դեպի Մասիս։

Ադրբեջանի հետ խաղաղությունը հեռու գաղափար չէ, այն կա, գոություն ունի. Միրզոյան

«Ադրբեջանի հետ խաղաղությունը հեռու գաղափար չէ, այն կա, գոություն ունի, բավականի շոշափելի է»,-ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Որպես վկայություն նշեց՝ սահմանին կրակոցներ չկան, զոհեր չկան, Ադրեջանը բացել է իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար, Ղազախստանից, ՌԴ-ից եղան ներմուծումներ, կլինեն … Read more

Սահմանադրության փոփոխության հարց չենք բանակցել. Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Սահմանադրության փոփոխության դեմ հնչած տարբեր հայտարարություններին և ընդգծել է. «ՀՀ-ն և՛ բանակցությունների ընթացքում, և՛ հանրային մի շարք առիթներով ասել է, որ Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց տարածքային հավակնությանը տանող պնդում չկա»,- նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ վավերացրել են մի փաստաթուղթ, որը հղում է անում Ալմա-Աթայի արձանագրությանը, … Read more