Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ։ Նա ընդգրկվել է 10 անձանցից բաղկացած ցուցակում, որոնց ուկրաինական իշխանությունները մեղադրում են ապատեղեկատվության և ռուսական քարոզչության տարածման մեջ։ Սահմանված պատժամիջոցների փաթեթը նախատեսում է Ուկրաինայի տարածքում ակտիվների արգելափակում, գործունեության լիցենզիաների չեղարկում և իրավական բնույթի այլ սահմանափակող միջոցներ։ Յուլիա Մենդելը Զելենսկիի մամուլի քարտուղարի … Read more

Մանվել Խնձրցյանը, Սարգիս Բեգոյանն ու Վազգեն Թևանյանը դարձել են «Ստեփան Սարգսյանի գավաթ» մրցաշարի չեմպիոններ

Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» 26-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի առաջին աստիճանին են բարձրացել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու … Read more

«Բաբ էլ-Մանդեբը՝ հուսիների վերահսկողության տակ»․ Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ Կարմիր ծովում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի հարավային մասում գտնվող Մեծ և Փոքր Հանիշ կղզեխմբի վրա՝ էապես ամրապնդելով իրենց ռազմավարական դիրքերը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Կղզեխմբի կորուստը հաջորդել է ավելի վաղ հուսիների կողմից մայրցամաքային Մոխա նավահանգստային քաղաքի և Փերիմ կղզու գրավմանը, ինչից հետո կառավարամետ ուժերը ստիպված են եղել նահանջել: Այս … Read more

Արկտիկայի նոր ռազմավարությունը. ԵՄ-ն պատրաստվում է հոկտեմբերյան փոփոխություններին

Եվրոպական Միությունը նախատեսում է հոկտեմբերին հանրայնացնել Արկտիկայի տարածաշրջանին վերաբերող թարմացված ռազմավարությունը, որը կներառի անվտանգության, ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային կարողությունների ընդլայնման կոնկրետ ծրագրեր։ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած Եվրոպական արկտիկական գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ըստ Եվրոդիպլոմատիայի ղեկավարի՝ նոր փաստաթղթում առանցքային տեղ են զբաղեցնելու այն հարցերը, … Read more

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «ՀՀ անկախության 35-ամյակ» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» խորագրով արծաթե հուշադրամը՝ նվիրված Հայաստանի անկախության հոբելյանական տարեդարձին։ Այս թողարկմամբ Կենտրոնական բանկն անդրադառնում է Երրորդ Հանրապետության պետականության ձևավորմանն ու զարգացման պատմական փուլերին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկիզբ առած Երրորդ հանրապետության շրջանում սահմանվեցին պետականության գլխավոր խորհրդանիշները՝ ՀՀ դրոշը, զինանշանն ու օրհներգը, հիմնվեցին պետական … Read more

Դուբլինյան հայտարարություններն ու Լոնդոնի ռազմավարական խոցելիությունը․ Թրամփի իռլանդական օրակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունն Իռլանդիա և տեղի բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շարքը դուրս են եկել սովորական արարողակարգային կամ մասնավոր այցի սահմաններից՝ վերածվելով Բրիտանական կղզիների ապագա աշխարհաքաղաքական ճարտարապետության շուրջ քննարկման։ Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի և նախագահ Քեթրին Քոնոլիի հետ ունեցած առանձնազրույցներից, ինչպես նաև Դունբեգի գոլֆ-ռեզորթում անցկացված միջոցառումներից հետո Թրամփի արած հայտարարությունը «Միացյալ Իռլանդիա» … Read more

Պետական ակտիվների թվայնացում և կառավարման նոր մոդել․ Կառավարությունում քննարկվել են ՊԵԿԿ-ի առաջարկները

Կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկման առանցքում են եղել պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների թվայնացման, դրանց հաշվառման ու ընթացիկ գնահատման նոր մոտեցումները, ինչպես նաև համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև պետական ակտիվների … Read more

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 12-ին։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասգարին։ Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է էապես պարզեցնել երկու … Read more

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում նրանց գործունեությունը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների և ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման և փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայիս գործունեությանը, դրա հետագա աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվող պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ տարածված հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց որևէ սահմանափակման։ Գազի ներկրման ժամանակավոր ընդհատման ընթացքում համակարգի կայուն աշխատանքը նախատեսվում է ապահովել ներքին պաշարների, ինչպես … Read more