Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 12-ին։

Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասգարին։

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է էապես պարզեցնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և սահմանահատման ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով փոխանակման, բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության համակարգված իրականացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ առանցքային հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment