Հայաստանն ու ԱՄԷ-ն բանակցում են տնտեսական ու էներգետիկ համատեղ ծրագրերի շուրջ

Դուբայում տեղի են ունեցել հայ-էմիրաթական պաշտոնական բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։ Բանակցությունների հիմնական թեմաներից է եղել Հայաստանի տարածքում էմիրաթական ընկերությունների համար արտադրական, տարածաշրջանային բաշխման և համատեղ լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Կողմերն անդրադարձել են նաև հայկական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմանը, ԱՄԷ ընկերությունների ապրանքանիշերով դրանց թողարկմանը, ինչպես նաև կանաչ ջրածնի, վերականգնվող էներգետիկայի, … Read more

AfD-ն դիմել է ոստիկանություն․ կանցլեր Մերցին մեղադրում են զրպարտության մեջ

«Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խորհրդարանական ֆրակցիան դիմել է ոստիկանություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին։ Քաղաքական սկանդալի պատճառ են դարձել Բունդեսթագում բյուջետային քննարկումների ժամանակ կանցլերի հնչեցրած մեղադրանքները։ Մերցն իր ելույթում AfD-ի կողմից շրջանառվող «ռեմիգրացիա» եզրույթն ուղղակիորեն կապել էր մաշկի գույնով ու ծագումով պայմանավորված «էթնիկ զտումների» գաղափարախոսության հետ։ AfD ֆրակցիայի քարտուղար Շտեֆան … Read more

«Եվրատեսիլ-2027»․ Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, թեև Ավստրալիան ու Կանադան ընդգրկված են

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է Ղազախստանի ներկայացրած հայտը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ESC News ալիքը՝ նշելով, որ մասնակցության պաշտոնական հայտը ներկայացրել էր ղազախական պետական «Խաբար» գործակալությունը։ EBU-ի պաշտոնական պարզաբանման համաձայն՝ կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, հետևաբար նաև «Եվրատեսիլին» մասնակցությունը, հասանելի է միայն այն երկրներին, որոնք աշխարհագրորեն գտնվում են Եվրոպական հեռարձակման … Read more

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը

Ալժիրը հայտարարել է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և ԱՄԷ դեսպանին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար։ Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը Պարսից ծոցի պետությանը մեղադրել է «սադրիչ և թշնամական գործողությունների» մեջ՝ ընդգծելով, որ սպառվել են երկկողմ հարցերը կարգավորելու բոլոր հնարավորությունները։ «Ալժիրը ջանք չի խնայել էմիրաթական կողմի ուշադրությունը հրավիրելու և նրան զգուշացնելու … Read more

Արամ Քոչարյան․ «Հ1-ն ամսական 1,5 մլն դոլար է ծախսում՝ ընդդիմության խոսքը լուսանցքում պահելու համար»

Հանրային հեռուստաընկերությունը ամսական ծախսում է շուրջ 1,5 միլիոն դոլար, սակայն Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում հրապարակված 73 հոդվածներից ընդամենը 3-ն են անդրադարձել ընդդիմության խոսքին։ Այս մասին ահազանգում է Արամ Քոչարյանը՝ ներկայացնելով խորհրդարանական նիստերի լուսաբանման վերաբերյալ իրականացրած ընդգրկուն վերլուծության արդյունքները։ Քոչարյանի փոխանցմամբ՝ տվյալների հավաքագրումն ու համադրումն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ։ Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են ԱԺ … Read more

Էթնիկ զտման լեգիտիմացման փորձ․ 58 երկրների դիվանագետներ այցելել են բռնազավթված Արցախ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական գործիքակազմը՝ օկուպացված ու հայաթափված Արցախում սեփական վերահսկողությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հերթական կազմակերպված այցն են կատարել բռնազավթված տարածքներ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի անմիջական ուղեկցությամբ իրականացվող այս արարողությանը մասնակցում է 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության շուրջ 150 ներկայացուցիչ, այդ թվում՝ դեսպաններ, դիվանագետներ և ռազմական … Read more

Բաքվի քարոզչամեքենան թիրախավորել է Նարեկ Կարապետյանին՝ Տիգրանաշեն այցի համար

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական հիստերիկ արձագանքն է տարածել հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի՝ Տիգրանաշեն կատարած այցի վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհություն են հայտնել տեղում Կարապետյանի անցկացրած քննարկումների առնչությամբ՝ փորձելով նրա գործողությունները ներկայացնել որպես «տագնապ տարածելու» և «տարածքային հավակնություններ ներկայացնելու» փորձ։ Բաքվի լրատվամիջոցները հատուկ շեշտադրում են անում Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսյան հայտարարությունների վրա, որոնցով, … Read more

Դմիտրի Մեդվեդև․ «Ռուսաստանն իրավունք ունի կիրառել միջուկային զենք՝ սպառնալիքի դեպքում»

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի միջուկային զենք կիրառել սեփական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում։ ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ սա «ոչ թե վախեցնելու փորձ է, այլ իրականություն»։ Մեդվեդևը նաև հիշեցրել է Մոսկվայի թարմացված ռազմական դոկտրինի առանցքային դրույթներից մեկի մասին։ Ըստ այդմ՝ ցանկացած ոչ միջուկային պետության … Read more

Էներգետիկ ցնցում Եվրոպայում․ Եվրոպական կենտրոնական բանկը երկրորդ անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը հինգշաբթի կայացած նիստում 0,25 տոկոսային կետով բարձրացրել է ավանդային տոկոսադրույքը (deposit facility)՝ այն հասցնելով 2,5 %-ի։ Սա տոկոսադրույքների արդեն երկրորդ բարձրացումն է հունիսի 11-ից ի վեր, երբ ԵԿԲ-ն վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ գնաց դրամավարկային քաղաքականության խստացման։ Եվրոգոտում դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է երեք հիմնական տոկոսադրույքների միջոցով, որոնցից հենց … Read more

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին կդատեն Բաքվում՝ ոսկու մաքսանենգության մեղադրանքով

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Ղասըմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի ոսկու մաքսանենգության հատկանիշներով։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան։ Գործը առաջիկայում կքննվի Ադրբեջանում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Ղասըմովը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբերը։ Մինչ … Read more