AfD-ն դիմել է ոստիկանություն․ կանցլեր Մերցին մեղադրում են զրպարտության մեջ

«Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խորհրդարանական ֆրակցիան դիմել է ոստիկանություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին։ Քաղաքական սկանդալի պատճառ են դարձել Բունդեսթագում բյուջետային քննարկումների ժամանակ կանցլերի հնչեցրած մեղադրանքները։

Մերցն իր ելույթում AfD-ի կողմից շրջանառվող «ռեմիգրացիա» եզրույթն ուղղակիորեն կապել էր մաշկի գույնով ու ծագումով պայմանավորված «էթնիկ զտումների» գաղափարախոսության հետ։

AfD ֆրակցիայի քարտուղար Շտեֆան Բրանդները կանցլերի խոսքերն անվանել է «անընդունելի»՝ նշելով, որ Մերցը կրկին անցել է թույլատրելիի սահմանները։ Կուսակցությունում պնդում են, որ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկելու ինչպես ուժին, այնպես էլ դրա յուրաքանչյուր անդամին։

Ըստ AfD-ի պաշտոնական պարզաբանման՝ «ռեմիգրացիա» ասելով իրենք հասկանում են բացառապես այն օտարերկրացիների «օրինական վերադարձը», որոնք Գերմանիայում գտնվելու իրավական հիմքեր չունեն։ Կուսակցությունում հերքում են որևէ կապ զանգվածային կամ բռնի տեղահանումների հետ, ինչը հաճախ վերագրվում է աջ ծայրահեղական շրջանակներին։

Հատկանշական է, որ սա Մերցի և ընդդիմադիր կուսակցության միջև առաջին բախումը չէ։ Գերմանիայի սահմանադրության պահպանության վարչությունը AfD-ին նախկինում դասակարգել էր որպես «աջ ծայրահեղականության մեջ կասկածվող» կառույց, ինչը կուսակցության ղեկավարությունը որակել էր որպես հարված երկրի դեմոկրատական ինստիտուտներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment