Դուբայում տեղի են ունեցել հայ-էմիրաթական պաշտոնական բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։
Բանակցությունների հիմնական թեմաներից է եղել Հայաստանի տարածքում էմիրաթական ընկերությունների համար արտադրական, տարածաշրջանային բաշխման և համատեղ լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։
Կողմերն անդրադարձել են նաև հայկական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմանը, ԱՄԷ ընկերությունների ապրանքանիշերով դրանց թողարկմանը, ինչպես նաև կանաչ ջրածնի, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ներդրումային ծրագրերին։