Խոսքի քրեականացումը նախընտրական փուլում ուժի դրսևորում չէ, այլ վախի արտահայտում․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։ Խնդիրը տվյալ գործի առանձին ձևակերպումների կամ իրավական տեխնիկական մանրամասների մեջ չէ։ Առավել էականն այն է, որ խոսքը վերաբերում է արտահայտված կարծիքի, … Read more

Այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ու՞մ շահերից է բխում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր … Read more

Ադրբեջանը շարունակում է գողանալ, ոչնչացնել և յուրացնել հայկական մշակույթն ու ժառանգությունը․ Knock LA

Լոս Անջելեսում է բնակվում հայկական սփյուռքի ամենամեծ մասն՝ ավելի քան 200,000 հայ բնակչություն․ գրել է Knock LA-ը։ Ինչպես նշվել է, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և ներխուժումը հանգեցրին ամբողջ բնակչության արտագաղթի այն հողից, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով։ Հարյուրավոր հայ ընտանիքներ լքեցին իրենց տները՝ տանելով միայն այն, ինչ կարող էին։ Երբ … Read more

Ռուսաստանը բանակցություններում «խաղեր է տալիս» ամերիկացիների հետ, բայց Պուտինը վատ դերասան է. Վլադիմիր Զելենսկի

«Ռուսաստանը բանակցություններում «խաղեր է տալիս» ամերիկացիների հետ, բայց Պուտինը վատ դերասան է»,- Financial Times-ին ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են «պատերազմի ավարտի» մեկնարկին։ «Պատերազմի դադարեցումը Ռուսաստանին պետք է ոչ ավելի քիչ, քան Ուկրաինային, քանի որ Ռուսաստանն ամեն ամիս մոբիլիզացնում է … Read more

Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Մետաքսյա Հակոբյան

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ինձ իրականում զզվեցրել են Արցախից թռած, Արցախում չապրած, Արցախից հեռու «կյանքը վայելող», բայց Արցախն ինձնից շատ «սիրողներն» ու Արցախի համար «ախուվախ» անողները։ Արցախը ձեր կենսագրության «պահեստային բաժինը» չէ, որ անհրաժեշտ պահին բացեք ու փակեք։ Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է, ոչ թե պատասխանատվություն։ … Read more

Իշխանությանը պետք են թույլ դատարաններ, փաստաբանները չպետք է վախենան կատարել իրենց աշխատանքը․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Փաստաբանը կոչված է պաշտպանելու մարդուն, բայց երբ նա ինքն է ստիպված լինում պաշտպանվել, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է գնում։ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով առանձնացրել է կոնկրետ փաստաբանի՝ Արա Զոհրաբյանի անունը, և փաստացի հասկացրել է․ եթե քննադատում ես դատարաններին, ուրեմն «կասկածելի անձ ես, … Read more

Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը: Նախատեսվում է ԱՄՆ – Իրան բանակցությունների հերթական փուլը, որում Վաշինգտոնը պահանջում է ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում, իսկ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ նախքան որևէ զիջում անելը: Փետրվարի … Read more

Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առցանց տաքսի ծառայությունների ոլորտի արագ զարգացումն ու թվային հարթակների հետևանքով առօրյա կյանք մուտք գործած նոր սովորությունները հաճախ ծածկում են այն բազմաշերտ հարցերը, որոնք պահանջում են հասարակության ու պետության լուրջ ուշադրությունը։ Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է սովորական և հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ … Read more

Իշխանությունը սարսափում է «Գյումրի 2»-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն … Read more

Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում դեղերի շուկան երկրի առողջապահական համակարգի ամենախնդրահարույց և քննարկումների առարկա դարձած ոլորտներից մեկն է, որտեղ առկա են գնագոյացման անթափանցիկության, հասանելիության սահմանափակումների և մրցակցության ձևավորված աղավաղված մեխանիզմներ։ Այսպիսի իրավիճակն էլ իր հերթին հանգեցնում է բնակչության լայն շերտերի՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների՝ առողջության պահպանման և որակյալ բուժօգնության հասանելիության խաթարմանը։ Դա են … Read more