Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն ընդամենը հարկավոր է նրանց հրամայել չհետևել ձեր նախկին հրահանգավորումներին, չզբաղվել ընդդիմադիրներով ու փոխարենը զբաղվել հանցավորության դեմ պայքարով։ Թե չէ Ախուրյանում հակաիշխանական նամակագրություն որոնող համակարգը բնականաբար չի կարող պայքարել հանցավորության աճի դեմ։ Այնպես որ, խնդիրն անձինք չեն, խնդիրն իշխող ուժի առաջնահերթություններն են»։ … Read more

National. Մարդու իրավունքների միջազգային օրակարգը և Հայաստանի ներքին մարտահրավերները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերների և համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանում առկա են մարդու հիմնարար իրավունքների … Read more

Հայաստանն ու Իրանն իրենց հարաբերություններում պետք է հենվեն հինավուրց քաղաքակրթության վրա․ Վարդան Ոսկանյան

Տնտեսական, գիտակրթական հարաբերություններից զատ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարևորում է  քաղաքակրթական հարաբերությունները՝ մասնավորապես հարևան Իրանի հետ։«ՀՀ-ը՝ քաղաքակրթական ընտրության առջև» խորագրով քննարկման ընթացքում իրանագետը բերեց երկու խոշոր հարևանների՝ Իրանի և Թուրքիայի օրինակը։ «Որևէ մեկը չի կարող Իրանում մատնանշել որևէ մզկիթ, որը նախկինում եղել է եկեղեցի և վերածվել է մզկիթի։ Իրանական բոլոր կենտրոնական մզկիթները իրանական քաղաքակրթական ժառանգություն են՝ … Read more

Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը

Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը։ «Հաշվի առնելով  այդ թվում պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ կարող են տեղի ունենալ նաև ապագայում և լինել ավելի մասշտաբային»,-  Sputnik Արմենիայի հարցին ի պատասխանասել է դեսպանը Խալիլ Շիրղոլամին։ Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը տեղի են  ունեցել երկօրյա համատեղ զորավարժությունները, որոնց ծրագրում ընդգրկված էին թեթև … Read more

ԿԳՄՍՆ որոշումով ակնհայտորեն դատարկվելու են գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի․ Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը գրում է․ «ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող: Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:Այս որոշումով … Read more

Կիևի ռեժիմին միջուկային տեխնոլոգիաների փոխանցումն արմատապես փոխում է իրավիճակը. Դմիտրի Մեդվեդև

ՌԴ ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը, տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը։ Եվ խնդիրն այստեղ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կամ միջազգային իրավունքի այլ դրույթների խախտումը չէ։ … Read more

Արշակ սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան

MediaHub-ի տեղեկություններով` շուտով կսկսվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստերը. այսօր ավարտվում են քննչական գործողությունները։ Պաշտպանության կողմն արդեն ծանուցվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին, քիչ անց նախաքննության ավարտի մասին ՔԿՀ-ում կծանուցվի նաև Սրբազանը։ Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Սրբազան Հորը կալանավորելու … Read more

ԵՄ խոստացած 2,5 միլիարդի ներդրումը 5 տարի շարունակ չկա ու չկա․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկորվորյակ եղբայրներ» են։ Իր կառավարման տարիների ընթացքում, սկսած 2018-ի վակխանալիայի օրերից, հնչեցրած սուտ ու պոպուլիստական խոստումների 90 և ավել տոկոսը չի իրականցրել, իսկ այն ինչ փոքր ի շատե արել է՝ բացառապես սեփական քաղաքական քիմքին ու … Read more

ՀՀ-ն պետք է մաս կազմի Հարավային Կովկասի անվտանգային համակարգին․ Գոռ Գևորգյան

Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «Իրանի շուրջ սրվող լարվածությունը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Ալիևի հակահայկական հռետորաբանությունը և Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական շեշտադրումները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար, մի շարք հարցեր են առաջացնում։ Փորձեմ անդրադառնալ դրանցից մեկին։ 2026 թ․ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» խաղաղության և անվտանգության օրակարգի հիմքում հիմնականում դնում է տնտեսության «թռիչքաձև … Read more

Եվրոպական հանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև։ Ֆոն դեր Լայենն X-ի իր էջում գրել է, որ այն Ուկրաինա կատարած իր 10-րդ այցն է պատերազմից ի վեր: Նրա խոսքով՝ ինքը Կիև է ժամանել ռազմական գործողությունների սկսվելու չորրորդ տարելիցի օրը՝ «հաստատելու Եվրոպայի անսասան աջակցությունը Ուկրաինային՝ ֆինանսապես և ռազմական … Read more