Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները անընդունելի են, ԵՄ-ն լիովին աջակցում է Ադրբեջանին. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտել է Իրանի կողմից Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Կալասը Իրանի գործողությունները անընդունելի է անվանել։ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները բացարձակապես անընդունելի են: Այս հարձակումները Իրանի կողմից հետագա սրացում են և մեծացնում են պատերազմի Մերձավոր Արևելքից դուրս տարածման հավանականությունը: … Read more

Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է … Read more

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն գրում է․ «Այսօրվա Նախիջևանի շուրջ ծավալված զարգացումներից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջինս հանդես է եկել ելույթով։ Ստորև մեջբերում եմ այդ ելույթի հիմնական հատվածները՝ ուղիղ և բառացի մեջբերումներով․ «Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջանի պետության դեմ։ Իրանի պետությունը անօդաչու թռչող սարքեր է … Read more

Արշակ Սրբազանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել. Վաղարշապատից դուրս գալ չի կարող․ Ռուբեն Մելիքյան

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է․ «Դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ։ Դատարանը վարչական հսկողություն է սահմանել, նաև՝ տարածքային սահմանափակում. Արշակ Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ»։ Ինչ վերաբերում է հրապարակային հայտարարություն ունենալուն, Մելիքյանն ասել է, թե դրա վերաբերյալ որևէ բան չի տեսել դատարանի որոշման … Read more

Նախիջևանում պայթած դրոնները փոխում են ամեն բան․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Նախիջևանում պայթած դրոնները փոխում են ամեն բան: Լայն առումով պետությունները տասնամյակներով չեն կառուցում ռազմական համագործակցության համակարգեր, հետախուզական ենթակառուցվածքներ և ռազմատեխնիկական ինտեգրում միայն խաղաղ ժամանակների համար։ Այդ ամենը կառուցվում է այն հակամարտությունների համար, որոնք դեռ չեն սկսվել, բայց վաղուց արդեն հաշվարկված են ռազմավարական քարտեզների վրա։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում Իսրայելի և Ադրբեջանի … Read more

ՆԱՏՕ-ն խելագարվել է. Դմիտրի Մեդվեդև

Սկզբում ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ են սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո դաշինքի դեգեներատները՝ ՆԱՏՕ-ից, Թրամփի որդյակ Մարկ Ռյուտտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։ Իսկ ինչո՞ւ չառաջադրել նաև Սպիտակ տան ղեկավարին Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ նոր պատերազմ սկսելու համար։ Չէ՞ որ, ինչպես ճիշտ նշել է Ջորջ … Read more

Պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, թող Իրանը չմոռանա դա. Իլհամ Ալիև

ԱԽ նիստի ժամանակ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրդեհի թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդկոծության: Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ … Read more

Արշակ Սրբազանն ազատ է արձակվել

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ անհապաղ ազատ է արձակվելու «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից: Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով: Ընդդիմությո՛ւն, իրար գլուխ եկեք, շատ … Read more

Իրանի փոխարտգործնախարարը հերքել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկությունները

Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը չի հարձակվել Նախիջևանի վրա։ «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունը միայն հակառակորդներին հարվածելու նպատակ ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։ Մենք հայտարարել ենք. եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմական բազաներ, … Read more