Դաշնակցությունը կա և լինելու է՝ ի հեճուկս քեզ և քո տերերի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության տեսաուղերձ է հրապարակել, որում ասվում է․ «Երեկ իր հերթական ջղաձգումների ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար, և իրենց հանձնառությունն է այնպես անել, որ Դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է, այլ բան չէր … Read more

Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է․ Դոնալդ Թրամփ

Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ուզում ենք՝ ինչ-որ մեկը ներդաշնակություն և խաղաղություն բերի Իրան։ Նրանք ժամանակ են վատնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանում գերագույն առաջնորդ նշանակելու մասին։ «Ես պետք է ներգրավված լինեմ այս նշանակման մեջ, ինչպես Վենեսուելայի դեպքում էր»,-նշել է նա։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը․ Ալի Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։Այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջան-Իրան սահմանում իրավիճակը լարված է

Ադրբեջանի և Իրանի սահմանում լարված իրավիճակ է։ Սյունիքի մի շարք բնակավայրերից լուրերն են ստացվում, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից (Կովսական, Ջրական) պայթյունների ձայներ են լսվում։ Ենթադրվում է, որ Իրանը հարվածել է նաև Զանգելանի օդանավակայանին։ Սյունիքից ստացված երկրորդ վարկածն այն է, որ Ադրբեջանի և Իրանի միջև միջսահմանային զինված միջադեպ է տեղի ունեցել։ Հետևեք մեզ նաև … Read more

Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Ու՞մ է դա պետք այս պահին։Վստահաբար ոչ Իրանին։ Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. “Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ” (Ալիև)։ Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում … Read more

Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը դատապարտել է Նախիջևանում ԱԹՍ-երի հարձակումը

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամունդի-Ակբա. Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության մեկնարկը՝ թիրախավորելով հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գործող ռեժիմը և ռազմական ենթակառուցվածքները, վերափոխել է տարածաշրջանային ռիսկերի քարտեզը և անմիջապես արտացոլվել համաշխարհային տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը մեծացրել է Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա) շուրջ ռիսկերը՝ բարձրացնելով աշխարհաքաղաքական անորոշությունն ու շուկաների … Read more

Արշակ Սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից; Ներկաները նրան դիմավորեցին ծափահարություններով; Սրբազանն իր բանտից ազատվելը դժվարանում է հաղթանակ համարել։ «Ես զերծ կմնայի «հաղթանակ, պարտություն» եզրույթների օգտագործումից, բայց այն, ինչ կատարվում է՝ ուղղակի խայտառակություն է։ Սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, այլև պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ- պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն … Read more

Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները անընդունելի են, ԵՄ-ն լիովին աջակցում է Ադրբեջանին. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտել է Իրանի կողմից Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Կալասը Իրանի գործողությունները անընդունելի է անվանել։ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները բացարձակապես անընդունելի են: Այս հարձակումները Իրանի կողմից հետագա սրացում են և մեծացնում են պատերազմի Մերձավոր Արևելքից դուրս տարածման հավանականությունը: … Read more

Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է … Read more