Մեծ նյարդ կա ժողովրդի մեջ և դա այլևս հնարավոր չէ քողարկել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանում իրավիճակը գերլարված է։ Մեծ նյարդ կա ժողովրդի մեջ և դա այլևս հնարավոր չէ քողարկել։ Կարելի է ասել՝ Նիկոլը հասավ իր նպատակին։ Բայց, ինչպես ասում են, պետք է զգույշ երազել. երազանքները կարող են իրականություն դառնալ։ Ու հիմա, երբ Նիկոլը ստացավ իր ուզածը՝ մեծ քանակությամբ բացասական էներգիան, նա կանգնել է այդ նույն էներգիան կառավարելու լուրջ խնդրի … Read more

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանության հակաեկեղեցական արշավի և հակաօրինական գործողությունների․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում․ «Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։ Ուստի, … Read more

Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՆԳՆ-ի դիմաց՝ ի աջակցություն ելեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների։ «Դպրոցում իմ տղայի համադասարանցին են եղել՝ առաջին դասարանից մինչև 9-րդ դասարան։ Նման օրինակելի, դաստիարակված, հայրենասեր, քրիստոնյա, նման մարդ Հայաստանի Հանրապետությունում դժվար է գտնել։ Նման մարդիկ պետք է մեր ապագան կերտեն, ոչ թե տանել ու ինչ-որ հոդվածներ դնել»,- այս մասին ՆԳՆ-ի … Read more

Ֆրանսիան դեմ է Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին

Իրանի ԱԳ նախարար Արաղչին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն հեռախոսազրույց են ունեցել:  Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները: Արաղչին նշել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն, այդ թվում՝ տարածաշրջանի երկրներում գտնվող ԱՄՆ բազաների և ռազմական օբյեկտների դեմ։ Իրանի ԱԳ նախարարը զրույցի ընթացքում քննադատել է նաև Եվրամիության դիրքորոշումը, մասնավորապես՝ եվրոպական մի շարք երկրների կողմից Իսլամական Հանրապետության տարածքում … Read more

Ալիևը Փաշինյանի հայտարարությունից հետո սկսելու է գործողություններ ՀՀ ներքին գործընթացներին միջամտելու համար․ Սուրեն Սուրենյանց

«ՀՀ անվտանգային, պաշտպանական ու իրավական ոլորտների մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել է․ «Խաղաղության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Բաքվում ունենք գերիներ։ Նույնիսկ երկրի ներսում ընդդիմության ու իշխանության հաշտեցումը քաղբանտարկյալների ազատ արձակմամբ է լինում։ «Խաղաղության մասին խոսք չի կարող լինել, երբ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է օկուպացիայի տակ։ Խաղաղության … Read more

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը, որ ըստ ԵՄ-ի՝ սահմանվել են մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։ Պատժամիջոցների փաթեթը, որ սահմանել է Եվրամիությունն ընդդեմ Իրանի, ներառում է կոնկրետ պաշտոնյաների համար Եվրոպա մուտքի արգելք, Եվրոպական երկրներում նրանց ունեցած հաշիվների և գույքի սառեցում, ինչպես նաև որոշ … Read more

Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը. Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Ալևան մասնավորապես նշել է․ «Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի … Read more

Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված … Read more

Փաշինյանն Ալիևին օժանդակում է հորինել պատմություն, և ամեն անգամ համոզվում եմ՝ նա Ադրբեջանի մարդն է Հայաստանում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝ Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց … Read more

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջարանին հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա։ «Զոհվել է 246 կին, 216-ը՝ 18 տարեկանից փոքր, իսկ 17-ը՝ 5 տարեկանից փոքր», – ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։ Նա չի ներկայացրել զոհերի ընդհանուր թիվը։ Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի և … Read more