Հայաստանում իրավիճակը գերլարված է։ Մեծ նյարդ կա ժողովրդի մեջ և դա այլևս հնարավոր չէ քողարկել։ Կարելի է ասել՝ Նիկոլը հասավ իր նպատակին։ Բայց, ինչպես ասում են, պետք է զգույշ երազել. երազանքները կարող են իրականություն դառնալ։
Ու հիմա, երբ Նիկոլը ստացավ իր ուզածը՝ մեծ քանակությամբ բացասական էներգիան, նա կանգնել է այդ նույն էներգիան կառավարելու լուրջ խնդրի առջև։ Կկարողանա՞ ուղորդել բացասական լիցքերը՝ պարզ կդառնա առաջիկայում։ Ամեն դեպքում՝ պայթյունն անխուսափելի է։ Մնում է հասկանալ, թե ով կդառնա այդ էներգիայի զոհը։
«Վերլուծական Live»-ի այսօրվա եթերն այս հարցերին է նվիրվելու։ Ասելիք ունեմ այդ մասին։ Ու նաև շատ հետաքրքիր հյուր։ Մարդ, ով իմ ավագ ընկերն է ու նաև շատ հարցերով՝ ուսուցիչը։
Միացել «Վերլուծական Live»-ին այսօր ժամը 22։00-ին՝ Մեդիահաբի եթերում։ Հղումը քիչ ուշ կտեղադրեմ։