Արցախահայերից գողացած բաները մի կեր, դրանք շատ վտանգավոր են առողջության համար․ Տեր Զարեհ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, դիմել է թեմի նախկին առաջնորդ, տիրադավ Արման Սարոյանին՝ կոչ անելով ամեն պատահած բան չուտել։ Տեր Զարեհի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ մյուս տիրադավների համար անվտանգության աշխատողներ չկան, միայն Արման Սարոյանի ու «Ստյոպայի նման երևույթների համար են»։ «Երևի … Read more

Ամերիկյան զորքերը պետք է դուրս մղվեն տարածաշրջանից. Աբբաս Արաղչի

ԱՄՆ զորքերը պետք է դուրս մղվեն տարածաշրջանից։ Այս մասին ասել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունները ուղղված են ագրեսորներին, այլ ոչ թե հարևան երկրներին։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Քվեի գինը՝ աշխատատեղից մինչև թոշակ․ ընտրակաշառքի նոր, «օրինականացված» ձևերը․ «AntiCor»

«AntiCor»-ը գրում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է Արմավիրի մարզում ընտրակաշառքի տրամադրման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման հերթական դեպքի բացահայտման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մի խումբ անձինք «Մեր ձևով» ՀԿ-ի միջոցով ձևական աշխատանքի են ընդունել քաղաքացիների՝ իրականում նպատակ ունենալով նրանց միջոցով հավաքագրել ընտրողներ և ապահովել քվեարկություն կոնկրետ կուսակցության օգտին։ Ընտրակաշառքը քողարկվել է որպես աշխատավարձ, … Read more

Թրամփը 12 անգամ ակնարկել է, որ Իրանում գործողությունը շուտով կարող է ավարտվել․ Axios

Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբից ի վեր 12-րդ անգամ ակնարկեց, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությունը կարող է շուտով ավարտվել։ Լուրը հաղորդում է Axios-ը։ Ըստ պորտալի՝ Սպիտակ տան հայտարարությունները այս հարցի վերաբերյալ հակասական են, քանի որ ամերիկացի պաշտոնյաները փորձում են հանգստացնել իրենց հայրենակիցներին, որ հակամարտությունը «չի հանգեցնի երկարատև պատերազմի»։ Իրանի դեմ գործողությունն այժմ … Read more

Ադրբեջանի ԱԳՆ-ն ի հարգանս» ՀՀ տարածքային ամբողջականության, օգտագործում է «Իրևան» և «Զանգեզուր» անվանումները․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը գրում է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում հիշել է, որ 108 տարի առաջ «ռադիկալ հայկական խմբավորումներն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն» Ի թիվս այն տարածքների, որտեղ դա «տեղի է ունեցել», Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում և «ի հարգանս» Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, օգտագործում է … Read more

1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասները. «Ժողովուրդ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի գլխավորած պատվիրակության համար համայնքային բյուջեից ձեռք են բերվել 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Տոմսերի գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են պետական գնումների հարթակում, ըստ որի՝ գնումը կատարվել է փետրվարի 2-ին։ Համաձայն առկա տեղեկությունների՝ գործուղմանը մասնակցել է … Read more

Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։ ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան … Read more

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հայտարարել էր ակումբի երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն՝ հավելելով, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն … Read more

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների … Read more

Թրամփն Իրանի ներկայիս առաջնորդներին անվանում է «շատ ողջամիտ», իսկ Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել բանակցությունները․  Reuters

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը հանդիպում են «ուղղակիորեն և անուղղակիորեն», և որ Իրանի նոր առաջնորդները «շատ ողջամիտ» են, միևնույն ժամանակ տարածաշրջան են ժամանել ավելի շատ ամերիկյան զորքեր, և Թեհրանը զգուշացրել է, որ չի ընդունի նվաստացումը. գրում է Reuters-ը։ Թրամփի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Պակիստանը, որը հանդես է գալիս … Read more