«Անսար Ալլահ»-ը հերքել է Բաբ էլ-Մանդեբում հարձակման տեղեկությունը, Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի մուտքը կմնա արգելված

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (Հուսիթներ) հերքել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարձակվելու մասին լուրերը։

Շարժումը հայտարարել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցումը մնում է ազատ և անվտանգ բոլոր միջազգային նավերի համար, սակայն Սաուդյան Արաբիայի հետ կապեր ունեցող նավերի մուտքը կմնա արգելված։

 

Leave a comment