«Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի. երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի։ ««Հավերժական խավար» գործողությունը հզոր հարված էր «Հեզբոլլահին», որը ցնցված և շփոթված էր ներթափանցման խորությամբ և հարձակման մասշտաբով։ Երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ։ «Հեզբոլլահը» հուսահատորեն ցանկանում է հրադադար, և նրա իրանցի կողմնակիցները նույնպես ճնշում և սպառնալիք են գործադրում նրա վրա՝ խորը վախից … Read more

Ադրբեջանի արտգործնախարարն ու Պակիստանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է լարվածության նվազեցման, կայունության ամրապնդման և մարդասիրական … Read more

18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում․ Լուսինե Մարտիրոսյան

Բժշկական հետազոտությունների արդյունքում, 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի։ Այս մասին հայտնում  է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն․Շամիլ Այրիմ

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ։ Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում … Read more

Խաթիբզադեն խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների և Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին

Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակցություններում կախված կլինի այն բանից, թե ով կներկայացնի ամերիկյան կողմը։Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ով կգլխավորի մյուս կողմի պատվիրակությունը, այդ ժամանակ մենք կկազմենք մեր պատվիրակությունը՝ ելնելով դրանց։ Մեր ըմբռնմամբ, և դա … Read more

Ծանր ու վտանգավոր օրեր ենք ապրում. դատապարտում ենք հայի ինքնության դեմ ազգակործան գործողությունները. Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է՝ Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ «Մտահոգ, ծանր ու վտանգավոր օրեր ենք ապրում»,- նշել է Սրբազան Հայրը։ Եզրաս Սրբազանը դատապարտել է հայի ինքնության դեմ ազգակործան գործողությունները։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Մասուդ Փեզեշքիան

Լիբանանի դեմ կրկնվող Իսրայելի ագրեսիան հրադադարի սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր նշան։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նման գործողությունների շարունակականությունը բանակցություններն անիմաստ կդարձնի։ Մեր ձեռքերը մնում են ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,-հայտարարել է Փեզեշքիանը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում … Read more

Իշխանությունը զգում է, որ արտաքին դաշտում ինչ-որ բան փոխվում է, և դա կարող է անդրադառնալ ներսի վրա․Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ Հայաստանի ներսում հիմա մի շատ պարզ բան է տեղի ունենում․ իշխանությունը անցել է նյարդային ռեժիմի, և դա ամենաշատը երևում է խոսքի ու բառապաշարի կտրուկ փոփոխության մեջ։  Նիկոլ Փաշինյանի թիմի բառապաշարը վերջին շրջանում դարձել է ավելի կոշտ, ավելի ագրեսիվ, երբեմն էլ՝ ուղղակի գռեհիկ և սա պատահական չէ։ Այն դեպքում, երբ իշխանությունը … Read more