Ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է լարվածության նվազեցման, կայունության ամրապնդման և մարդասիրական իրավիճակի բարելավման գործում։