Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք

https://arm.sputniknews.ru/20261014/ajs-tari-hh-um-apastan-e-hajcel-shurj-600-andz-vor-erkrneric-en-nranq-108001273.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108003730_105:0:1306:901_1920x0_80_0_0_c9153fefbb36be5fdb1c0e8f60fc05ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ապաստան, փախստական, հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика

ապաստան, փախստական, հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика

Բաժանորդագրվել

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2026թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում դիմել է 577 անձ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՀՀ-ում ապաստան հայցողների հիմնական երկրները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

Այս տարի արդեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 78 անձ Ուկրաինայից, 30-ը՝ Աֆղանստանից, 15-ը՝ Իրանից։

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ, իսկ 2024թ․-ին ապաստան է հայցել ընդհանուր 665 անձ, փախստականի կարգավիճակ է տրվել 203-ին։

Հայաստանում ապաստան հայցողների համար հատուկ կացարան կա Նորքում՝ վթարային վիճակում։ Դեռ 2025թ․-ին գրել էինք, որ նախատեսվում է շահագործման հանձնել Աբովյանում կառուցված նոր կացարանը, որտեղ մինչև 120 անձ կտեղավորվի։

ՆԳՆ-ի պատասխանից պարզ է դառնում, որ արդեն շահագործվում է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որում տեղավորվել է 69 անձ՝ տարբեր երկրներից։

Ապաստան հայցողների թիվն այս հնարավորություններից մի քանի անգամ ավելի է, իսկ նոր ապաստանի կառուցում ներկայում չի նախատեսվում։ Որպես ժամանակավոր լուծում մեր երկրում ապաստան հայցողներին 6 ամիս ժամկետով տրամադրվում է 60 հազար դրամ փոխհատուցում տուն վարձակալելու համար։

Leave a comment