Բժշկական հետազոտությունների արդյունքում, 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին։