Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարությանը կանխել Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները, Մայր … Read more

Թրամփը կիսվել է գրառմամբ,որում կոչ է արվում սպանել իրանցի այն պաշտոնյաներին,ովքեր գործարք չեն կնքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թիսենի գրառմամբ։ Թրամփը մեջբերել է սյունակագրի հայտարարությունները իր «Truth Social» սոցիալական ցանցի էջում։ Թիսենը կոչ է արել սպանել այն իրանցի պաշտոնյաներին, ովքեր չեն ցանկանում համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ։ Նա նշել է, որ եթե Իրանում կան երկու խումբ՝ մեկը աջակցում է համաձայնագրին, իսկ մյուսը՝ … Read more

Սերժ Սարգսյանը ՀՀ ղեկավարներից միակն է, ով հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով արյունահեղության․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «Սերժ Սարգսյանն այն եզակի մարդկանցից է՝ ոչ միայն Հայաստանի ղեկավարների, այլև ընդհանրապես իմ կյանքում հանդիպած անհատների շարքում, ով հրապարակավ ընդունում է իր սխալը։ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է։ Մենք, ցավոք, հաճախ պատրաստ ենք գնալ մինչև կործանում, միայն թե չասենք՝ «Այո՛, այստեղ սխալվել ենք»։ … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։ «Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, … Read more

Ընտրություններից առաջ կողմերից մեկին սատարելը ժողովրդավարական չէ․ Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին

Հայաստանի կառավարությանը տրամադրվում է արագ արձագանքման խումբ, և որքանով տեղյակ եմ, հենց Կառավարությունն է խնդրել այդ աջակցությունը։ Մենք կասկածներ ունենք, որ այս թիմն այստեղ նույն գործունեությունն է ծավալելու, ինչ նախկինում արել է մի շարք այլ երկրներում՝ համաձայն ԱՄՆ կոնգրեսի զեկույցի նկարագրության․ բրիտանական GB News-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Եվ … Read more

Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Մորենո Օկամպո

Լեռնային Ղարաբաղի գերեվարված առաջնորդներին Բաքվի բանտերից ազատ արձակելու հարցը պետք է բարձրացնել մայիսին Երևանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» տեսակոնֆերանսի ժամանակ։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։ Հայտնի իրավաբանը համարում է, որ գերիների … Read more

Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով․ Aysor.am

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, ընթանում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի  և կուսակցության Վաղարշապատի պատասխանատու Արամ Քոչարյանի գործով նախնական դատալսումները: Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, դատարանն այժմ քննում է նրանց խափանման միջոցի հարցը՝ դռնփակ ռեժիմով: Պաշտպանական կողմը միջնորդեց խափանման միջոցի հարցը քննել դռնփակ ռեժիմով` պայմանավորված Արամ Քոչարյանի առողջական խնդիրների վերաբերյալ հարցերով: Հիշեցնենք, որ … Read more

20 միլիոն դրամը բավական է, միջնորդել ենք, որ տնային կալանքը վերացվի. Արսեն Բաբայան

Խաչիկ Գալստյանի փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ երկար քննարկումներ են եղել՝ կապված իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցի հետ։ «Մեր կողմից բերվեցին հիմնավորումներ, որ, ըստ էության, խափանման միջոցը երկարացնելու հիմքերը բացակայում են։ Այս պահին Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառված է 20 միլիոն դրամ գրավը և տնային կալանքը։ Մենք միջնորդեցինք, որպեսզի ամբողջությամբ վերացվի տնային կալանքը։ Եթե դատարանը կգտնի, … Read more

Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս սրբազան

Մենք մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, … Read more

Եզրաս Սրբազանը մասնակցել Սերգեյ Լավրովի անունից կազմակերպված՝ ուղղափառ Զատկի առթիվ հանդիսավոր ընդունելությանը

Ապրիլի 22-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անունից կազմակերպված՝ ուղղափառ Զատկի առթիվ հանդիսավոր ընդունելությանը։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը, մասնակցել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ, ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, ինչպես … Read more