Դամասկոսում Ասադի կառավարման հետ կապված հրապարակային դատավարություն է սկսվել

Դամասկոսում կիրակի օրը սկսվել է Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կառավարման հետ կապված պաշտոնյաների նկատմամբ առաջին հրապարակային դատավարությունը, հայտնում է Associated Press-ը: Սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ Ատեֆ Նաջիբը, որն Ասադի օրոք գլխավորում էր Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության ծառայությունը և միևնույն ժամանակ նախկին նախագահի հորեղբորորդին է, ներկայացել է դատարանի դահլիճ՝ «սիրիացի ժողովրդի … Read more

Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի աղետը կրկնվի․ Վլադիմիր Զելենսկի

Աշխարհը չպետք է թույլ տա Չեռնոբիլի աղետի կրկնությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Քառասուն տարի առաջ աշխարհը բախվեց աշխարհի ամենամեծ միջուկային աղետներից մեկի՝ Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ ռեակտորի պայթյունի հետ։ Արտանետվեց զգալի քանակությամբ ռադիոակտիվ նյութ։ Հարյուր հազարավոր մարդիկ տարիներ շարունակ պայքարում են այդ ողբերգության հետևանքների դեմ։ Աշխարհը չպետք է թույլ տա, որ այս միջուկային ահաբեկչությունը … Read more

Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կայա Կալաս

«Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում: Մամուլի ազատությանը նվիրված միջոցառումը երբեք չպետք է վախի վայր դառնա: Վիրավորված սպային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալասը:

Մալիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՌԴ պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսի պաշտոնական հայտարարություն է տարածել Մալիում իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է․ «Ապրիլի 25-ին «Ազավադի ազատագրման ճակատ» և «Ալ-Քաիդա իսլամական Մաղրիբում» ահաբեկչական խմբավորումները (մոտ 10–12 հազար մարդ) փորձել են իրականացնել պետական հեղաշրջում Մալիում։ Փորձեր են կատարվել մայրաքաղաքում գրավել առանցքային օբյեկտները՝ առաջին հերթին նախագահական պալատը։ Բացի այդ, հարձակումներ են իրականացվել երկրի խոշոր … Read more

Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա այս մասին հայտարարել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարեք Ալ Սաիդի հետ Մասկատում հանդիպման ժամանակ։ «Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն և պառակտում է առաջացնում»,- նշել է … Read more

Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Սերժ Թանկյանը Հայաստանում ունի, կամ՝ ուներ, բազմաթիվ երկրպագուներ, հատկապես երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ՝ կուռք էր, նրանով հպարտանում էին։ Սերժը նաև շատ մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, դա չպետք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել: 2018-ին, շատերի նման, նա սխալվել է, … Read more

Կիևը ստիպված կլինի ցավոտ որոշումներ կայացնել, այստեղից է գալիս հիստերիան. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը, ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել՝ առանց Ռուսաստանի շահերն ու մասնակցությունը հաշվի առնելու։ «Կիևի ռեժիմը ստիպված կլինի կայացնել ավելի ցավոտ որոշումներ, ինչը նրան հիստերիայի մեջ է գցում»,-նշել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան … Read more

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։ Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, … Read more

Ռուբիոն խուսափել է Իրանի շուրջ բանակցություններին մասնակցելուց․ Financial Times

Financial Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խուսափել է Իրանի շուրջ բանակցություններին մասնակցելուց։ Ըստ աղբյուրի՝ նա չի ընդգրկվել ամերիկյան պատվիրակության կազմում՝ Իսլամաբադ կատարած երկու այցելությունների ժամանակ, քանի որ խուսափում է Իրանի հետ հակամարտությունում պարտության հետ կապվելուց։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Չորս տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում։ Թեև դատարանները երկու անգամ … Read more