Արաղչին խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին․ IRNA

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ժամանել է Ռուսաստան՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման քննարկման նպատակով։ Այդ մասին նա ասել է Պուլկովո միջազգային օդանավակայան ժամանելիս՝ Սանկտ Պետերբուրգում։ Նա նշել է, որ այսօրվա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ լավ հնարավորություն կլինի քննարկելու պատերազմի … Read more

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները ծովային շրջափակման սկզբից ի վեր կալանել են Իրանի հետ փոխկապակցված 38 առևտրային նավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը՝ խոչընդոտելով նավերի մուտքն ու ելքը։ Ամերիկյան ուժերը 38 նավի կարգադրել … Read more

«Մենք ենք մեր սարերը» դարձել է հակահայկական ռազմավարության հերթական թիրախը

Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը  և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության … Read more

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․  «Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»։Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը չէ: Նախ՝ … Read more

Ի՞նչ կլինի, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը փլուզվի․ Foreign Policy

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy վերլուծական հանդեսը ԱՄՆ-Իրան պատերազմի հետ կապված հրապարակում է ներկայացրել, որում նշված է․ «Չնայած Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի երկարաձգմանը, իրավիճակը շարունակում է մնալ  չափազանց լարված։ Եթե բախումները վերսկսվեն, Իրանը, հավանաբար, կգնա Հորմուզի նեղուցի լիակատար արգելափակման։ Այս դեպքում նավթի գինը կարող է հեշտությամբ գերազանցել 150-200 դոլարը մեկ բարելի համար, ինչը կհանգեցնի համաշխարհային կործանարար … Read more

Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։ Առաջին՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։ Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։ Արցախում … Read more

Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա․ նոր առաջարկ՝ ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցից մի քանի ժամ առաջ Իրանը Միացյալ Նահանգներին է փոխանցել կարգավորման նոր առաջարկ։ Նախատեսվում է առաջին փուլում կենտրոնանալ պատերազմի լիակատար դադարեցման և Իրանում ու Լիբանանում դրա վերսկսումը կանխելու երաշխիքների ստեղծման վրա: Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում, երկրորդ … Read more

Հայկական էլիտայի խնդիրը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։ Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։ … Read more

Աբբաս Արաղչին կհանդիպի ՌԴ նախագահի հետ

Աբբաս Արաղչին կհանդիպի ՌԴ նախագահի հետ: Այս մասին գրում է ParsToday-ը հաղորդելով, որ Իրանի դեսպանը Ռուսաստանում հայտնել է, որ այցը կկայանա երկուշաբթի։ «Ռուսաստան այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոսկվա կատարած այցի շրջանակում Արաղչին նաև խորհրդակցություններ կանցկացնի ռուսաստանյան պաշտոնյաների հետ՝ բանակցությունների շուրջ վերջին իրավիճակի, հրադադարի ռեժիմի, ինչպես նաև հարակից զարգացումների … Read more

Իրանը մոտ 3 օր ունի մինչև նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն․ Դոնալդ Թրամփ

Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի, և մենք մեծ հաղթանակ կտանենք: Հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Իրանը մոտ 3 օր ունի մինչև նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է. երբեմն դու պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։ Եթե իրանցիները ցանկանում են մեզ հետ խոսել, կարող են կապվել մեզ հետ, և մենք կարող ենք … Read more