Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի աղետը կրկնվի․ Վլադիմիր Զելենսկի

Աշխարհը չպետք է թույլ տա Չեռնոբիլի աղետի կրկնությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Քառասուն տարի առաջ աշխարհը բախվեց աշխարհի ամենամեծ միջուկային աղետներից մեկի՝ Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ ռեակտորի պայթյունի հետ։ Արտանետվեց զգալի քանակությամբ ռադիոակտիվ նյութ։ Հարյուր հազարավոր մարդիկ տարիներ շարունակ պայքարում են այդ ողբերգության հետևանքների դեմ։

Աշխարհը չպետք է թույլ տա, որ այս միջուկային ահաբեկչությունը շարունակվի, և դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին ստիպելն է դադարեցնել իր խելագար հարձակումները։

Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին այս ողբերգության հետևանքները հաղթահարելու համար։ Հարգանքի տուրք Չեռնոբիլի աղետի բոլոր զոհերի հիշատակին»,-նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment