Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Աբբաս Արաղչի

ԱՄՆ-ը, հակառակ Պենտագոնի գնահատականների, Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն է՛լ ավելի մեծ են եղել։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Պենտագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկայի վրա արժեցել է 100 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է հայտարարված … Read more

Բաքուն խզում է կապերը Բրյուսելի հետ

Ադրբեջանի Միլի Մեջլիսը, որոշում է ընդունել ամբողջությամբ կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։ Այս որոշման արդյունքում դադարեցվում է մասնակցությունը Եվրոպական միության և Ադրբեջանի միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին։ Միաժամանակ սկսվում է գործընթաց՝ դուրս գալու Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովից, որը միավորում է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանները։ Այս քայլը դիտարկվում է որպես հարաբերությունների զգալի սրացում Բաքվի … Read more

Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ … Read more

Մոթթաքին բացահայտումներ է անում Ադրբեջանի և ԱՄԷ-ի վերաբերյալ

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ ուղղված Ադրբեջանին և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ անդրադառնալով նաև տարածաշրջանում անվտանգության մի շարք զգայուն հարցերի։ Մոթթաքին նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարման սկզբնական շրջանում երկիրը վարել է ռացիոնալ քաղաքականություն և հավասարակշռված տարածաշրջանային համագործակցություն, սակայն հետագայում, ըստ նրա, որոշ գործընթացներ ստիպել են Բաքվին գնալ արտաքին … Read more

ԱՄՆ-ում գնահատել են Իրանի հետ պատերազմի իրական արժեքը՝ շուրջ 50 միլիարդ դոլար

Ամերիկացի պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ Իրանի հետ պատերազմի իրական արժեքը կարող է կազմել մոտ 50 միլիարդ դոլար, ինչը գրեթե կրկնակի է այն 25 միլիարդ դոլարից, որը հրապարակայնորեն ներկայացվել էր Պաշտպանության նախարարության կողմից Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ։ Ավելի բարձր գնահատականը, ըստ աղբյուրների, ներառում է այնպիսի կորուստներ, որոնք ամբողջությամբ արտացոլված չեն պաշտոնական տվյալներում։ Խոսքը վերաբերում … Read more

Փեզեշքիանը և Ղալիբաֆը ձգտում են Արաղչիի պաշտոնանկությանը՝ նրա «ԻՀՊԿ-ին ենթարկվելու» պատճառով․ Iran International

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը փորձում են հասնել արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկությանը՝ նրան մեղադրելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Վահիդիի հրահանգներին հետևելու և ԱՄՆ-ի հետ բանակցություններում քաղաքական ղեկավարությանը չտեղեկացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Iran International-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։ Նշվում է, որ վերջին երկու … Read more

ՌԴ և ԱՄՆ-ն քննարկում են հնարավոր հրադադարը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց

ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ քննարկվում է սցենար, ըստ որի Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայում կրակի ժամանակավոր դադարեցման, որի դիմաց ԱՄՆ-ն կթեթևացնի որոշ պատժամիջոցներ։ Նշվում է, որ հնարավոր է սկսել կարճաժամկետ՝ օրինակ 7-օրյա հրադադարից, որի դիմաց կարող է իրականացվել պատժամիջոցների մասնակի չեղարկում։ Այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է հայտարարել ռազմական գործողությունների … Read more

Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնության հասնել․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության հասնել բանակցային ճանապարհով։ ԱՄՆ նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Ես կարող եմ միայն սա ասել»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։ Թրամփի խոսքով՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանները ներկայումս աշխատում են մոտ 82% հզորությամբ, իսկ հրթիռների արտադրությունը՝ գրեթե 90% հզորությամբ։ Նրա … Read more

Արդյո՞ք սա հայ մարդու հոգևոր արժեքների խեղաթյուրում չի. Սամվել Դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «Ինչո՞ւ Գառնու տաճար և ոչ թե` Էջմիածնի Մայր Տաճար Նոր անձնագրերի նախագծում հայի քրիստոնեական հավատի խորհրդանիշ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերը չկա, բայց Գառնու հեթանոսական տաճարինը կա։ Ակամա առաջանում են հարցեր նման մոտեցման պատճառների մասին։ 1․ Աշխարհի ո՞ր մի երկիրը, ունենալով աշխարհի հնագույն և առաջին քրիստոնեական Մայր Տաճարը, կհեռացներ այն իր … Read more

Գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցել է Իրանին ԱՄՆ-ի դեմ պատերազմի ընթացքում

ԱՄՆ Զինված ուժերի Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշակի աջակցություն է ցուցաբերել Իրանի ռազմական ուժերին՝ ԱՄՆ-ի դեմ հակամարտության ընթացքում։ Այս մասին նա նշել է Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ՝ պատասխանելով սենատոր Ռոջեր Ուիքերի դիտարկմանը, ըստ որի՝ Ռուսաստանը «լուրջ ջանքեր է գործադրում խափանելու ԱՄՆ-ի հաջողությունները Իրանում»։ Քեյնը համաձայնել է այդ … Read more