ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ քննարկվում է սցենար, ըստ որի Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայում կրակի ժամանակավոր դադարեցման, որի դիմաց ԱՄՆ-ն կթեթևացնի որոշ պատժամիջոցներ։
Նշվում է, որ հնարավոր է սկսել կարճաժամկետ՝ օրինակ 7-օրյա հրադադարից, որի դիմաց կարող է իրականացվել պատժամիջոցների մասնակի չեղարկում։ Այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման մասին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսական ճնշման թուլացման և եկամուտների աճի մասին։
Սակայն նման հնարավոր համաձայնությունը չի ներառում անվտանգության երաշխիքներ, ինչը Ուկրաինայի կողմից համարվում է անընդունելի։
Ուկրաինայի իշխանությունները նաև նշում են, որ այս մոտեցումը կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է խոսքը լինել ոչ թե ամբողջական կարգավորման, այլ միայն որոշ ընկերությունների կամ բանկերի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր թեթևացման մասին՝ հրադադարի դիմաց։