Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսից ստանալ թույլտվություն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար․ ABC News

Ամերիկյան ABC News-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Կոնգրեսի օրենսդիրների հետ՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար պաշտոնական թույլտվություն ստանալու նպատակով։ Հաղորդման համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է օրենսդիրների աջակցությունը ստանալ՝ ռազմական լիազորությունների շրջանակը ընդլայնելու համար՝ կապված Իրանի հետ ընթացող լարվածության հետ։ Նշվում է նաև, … Read more

Հեգսեթը կոչ է անում Եվրոպային ստանձնել Ուկրաինայի ֆինանսավորումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ դեր ստանձնի Ուկրաինայի ֆինանսավորման հարցում՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներն ունեն բավարար տնտեսական ներուժ՝ այդ բեռը իրենց վրա վերցնելու համար։ Հայտարարությունը հնչել է Սենատում քննարկումների ընթացքում, երբ սենատոր Անգուս Քինգը հարց է ուղղել նախարարին՝ ինչու է ԱՄՆ-ը «լքում Ուկրաինան»։ Ի պատասխան՝ Հեգսեթը նշել … Read more

Սոցհարցման պատրվակով այցելում են մարդկանց տները, որից հետո ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ ճնշումներ սկսում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։ Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ … Read more

Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով: Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։ … Read more

Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի ու ապօրինի կերպով Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող hանձնվեց Ադրբեջանին։ Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ, նրանց կյանքի գնով պաշտպանած հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի … Read more

Որոշ ուժեր առաջադրվել են, բայց նախընտրական ծախսերի համար փող չունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ որոշ հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգը եւ նախօրեին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ, Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն … Read more

Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։ Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։ Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, … Read more

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը. Մասուդ Փեզեշքիան

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։ Այս մասին X-ի իր էջում գրում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակություն է։ Անհանդուրժելի է»,- գրել է նա: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Ուկրաինայի հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Ուկրաինայի հարցում՝ Եվրոպայում կայունությունը վերականգնելու համար։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը… չի կարող նորմալ համարվել… Այս իրավիճակը օգուտ չի բերում ո՛չ կողմերին, ո՛չ էլ Եվրոպային. դիվանագիտական ​​ջանքերը պետք է ակտիվացվեն», – Ֆիդանի խոսքերն է մեջբերում «Aydınlık» թերթը։ Հիշեցնելով, որ երկու կողմերն արդեն չորս … Read more

Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Ռուսաստանը շահում է Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով առաջացած նավթի գնի աճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Իհարկե, երբ մենք տեսնում ենք նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև հեռախոսազրույցները, միշտ կան հարցեր, որոնք անպատասխան են մնում՝ … Read more