Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան … Read more

Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ չլիցենզավորված օպերատորները Հայաստանում օր օրի մեծացնում են իրենց ներկայությունն ու մասնաբաժինը։ Սա … Read more

ԱՄՆ-ն ու Իրանը մոտենում են ժամանակավոր համաձայնության, բայց գլխավոր տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և Իրանը շարժվում են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ժամանակավոր համաձայնության ուղղությամբ, թեև հիմնական վիճահարույց հարցերը դեռևս լուծված չեն։ Ըստ հրապարակման՝ Թեհրանը քննարկում է մեկ էջից բաղկացած առաջարկ, որը նախատեսում է դադարեցնել պատերազմը, վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և առաջիկա 30 օրվա ընթացքում սկսել ավելի լայն բանակցություններ։ Մոտ ապագայում հնարավոր է առաջընթաց լինի կողմերի … Read more

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Արմեն Աշոտյան

• Արդյո՞ք կառավարության ներկայիս ղեկավարը կամ այլ գլխավոր ազգային իշխանությունն ընտրվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք գործող ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով։ 2 միավոր 4-ից։ • Արդյո՞ք ազատ ընտրված կառավարության ղեկավարը և ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն են որոշում կառավարության քաղաքականությունը։ 2 միավոր 4-ից։ … Read more

Սկսվեց այն, ինչն անխուսափելի էր. տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բոլոր հետևանքներով: Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը … Read more

ԱՄԷ-ն գաղտնի նավթատարներ է անցկացրել Հորմուզի նեղուցով՝ անջատելով հետևման համակարգերը․ Reuters

Reuters-ի տեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին շրջանում մի քանի նավթատարներ են անցկացրել Հորմուզի նեղուցով՝ անջատելով դրանց տեղորոշման համակարգերը՝ հնարավոր իրանական հարձակումներից խուսափելու համար։ Գործակալությունը, հղում անելով ոլորտի աղբյուրներին և նավագնացության տվյալներին, նշում է, որ փոխադրված ծավալները զգալիորեն փոքր են՝ համեմատած պատերազմի սկսվելուց առաջ եղած արտահանման մակարդակների հետ։ Սակայն իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ ռիսկերի … Read more

Փաշինյանի համար ասֆալտը վաղուց դարձել է ոչ թե զարգացման խորհրդանիշ, այլ քաղաքական գոյատևման գործիք․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Այսօր կառավարության նիստով Նիկոլ Փաշինյանը տվեց իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Հիմա բացատրեմ․ կառավարության նիստը տևեց 77 րոպե, որից 52 րոպեն հատկացված էր օրակարգում ընդգրկված երեք հարցերից մեկի քննարկմանը։ Այո՛, դուք շատ ճիշտ գուշակեցիք․ ուղիղ 52 րոպե Փաշինյանն ընթերցում էր այն ճանապարհների ու ասֆալտապատված մայրուղիների ցանկը, որոնք հաստատվել էին կառավարության ծրագրով։ … Read more

Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունների թեման

Գերիների փոխանակման շարունակությունը կքննարկվի Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների միջև այսօր կայանալիք բանակցությունների ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։ «Բանակցությունների առաջին ոլորտը մարդասիրական է։ Մենք հույս ունենք բանտարկյալների ազատ արձակման նոր փուլի հասնել։ Երկրորդ ոլորտը դիվանագիտական ​​գործընթացի ակտիվացումն է։ Մենք մշտական … Read more

Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը նամակ է հրապարակել՝  իր վշտակցությունը հայտնելով Կոնստանտի Տեր-Մովսիսյանի հարազատներին․ «Սիրելինե’ր, Քիչ առաջ ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից` մեզանից մեկնելու տխուր իրականության մասին: Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին: Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին : Աղոթքս հոգուդ խաղաղության … Read more

Բանտարկյալները հագուստ չունեն, ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը  հեռախոսազրույցի ընթացքում  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։ Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ … Read more