Ճակատագրի հեգնանքով՝ 8 տարի առաջ Շուշիի ազատագրման օրը, ՀՀ-ում փաստացի տապալվեց պետական կարգը

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ 34 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։ Բնականաբար ես չհասկացա ասվածի խորությունն ու բովանդականությունը, բայց հայկական ողնաշարովս զգացի, որ տեղի ուենցածը բեկումնային է՝ դա էր վկայում ռադիոյով … Read more

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին, Երախտագիտությո´ւն  ազատության և անկախության պայքարի մարտիկներին: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Նկարագրածս Փաշինյանի ամենախոցելի կետն է․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Կրկին. առանց սրտիկների բաց ու ուղիղ հայացքով: Մեզ անհրաժեշտ է քաղաքական լեզվի և հանրության հետ շփման մոդելների վերաիմաստավորում: Ես որոշակի առումով իմ մեջ դա արդեն արել եմ և ունեմ այլևս նախընտրելի քաղաքական թեկնածու, ով կբերի փոփոխության: Դա Հայ Մարդն է՝ որպես թեկնածու մասնակցային հեղափոխության մոդելով։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական … Read more

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին հրադադարը խախտելու մեջ և հայտարարում պատասխան հարվածների մասին

Իրանական բանակի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ հարվածներ հասցնելով իրանական նավերին և քաղաքացիական տարածքներին։ Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը կրակ են բացել իրանական նավթային տանկերի ուղղությամբ, որը շարժվում էր Իրանի Ջասկ շրջանի ափամերձ ջրերից դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև մեկ այլ նավի վրա, որը գտնվել է … Read more

Իրանն Իսպանիային ազատ անցում է տրամադրել Հորմուզի նեղուցով

Իրանը հայտարարել է կարևոր դիվանագիտական քայլի մասին՝ Իսպանիային տրամադրելով անսահմանափակ մուտք ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։ Այդ որոշման շնորհիվ իսպանական նավերն ու նավթային տանկերները կկարողանան անարգել անցնել առանց լրացուցիչ սահմանափակումների և ուշացումների։ Այս քայլը դիտարկվում է որպես Թեհրանի և Մադրիդի միջև համագործակցության խորացման ազդակ՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։ Կողմերը, ըստ վերլուծաբանների, փորձում են ամրապնդել տնտեսական և … Read more

Գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Ինչ կլինի քարոզարշավի վերջում․ Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։ 1. Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության … Read more

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ինձ համար այս ընտրությունները Հայաստանի՝ ազգային պետություն լինել-չլինելու մասին են։ «Քանդենք պետությունը» կուսակցության իշխանության մնալու դեպքում ՀՀ-ն վերջնականապես դառնալու է Ալիևին կամակատար տարածք, Բաքվից են որոշելու՝ մենք ինչպիսի եկեղեցի ունենանք, ինչ պատմություն ունենանք, ինչ ներկայացումներ խաղանք, ինչի մասին խոսենք, ինչ … Read more

Լոնդոնը կկանչի Չինաստանի դեսպանին՝ լրտեսության գործով դատավճռից հետո

Մեծ Բրիտանիան մտադիր է կանչել Չինաստանի դեսպանին՝ լրտեսության գործով մեղադրական դատավճռից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Խոսքը վերաբերում է երկու տղամարդկանց դատապարտմանը, որոնք մեղավոր են ճանաչվել Հոնկոնգի շահերից բխող և, ինչպես պնդվում է, Չինաստանի օգտին տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Մեծ Բրիտանիայի անվտանգության նախարար Դեն Ջարվիսը հայտարարել է, որ Չինաստանի անունից իրականացված գործողությունները խախտում են երկրի … Read more

Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանից նոր հրահանգ է իջեցվել իրավապահներին՝ մասսայական գաղտնալսումներ իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում եւ ոչ միայն, ու հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների «վրա կեղտ գտնել» ու քրեական հետապնդումների նոր ալիք … Read more

Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել: Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. … Read more