Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում․ մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ․ Ալի Վելայաթի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թրամփը «սպառնում է Իրանին միջուկային զենքով՝ հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին»։ «Պարոն Թրամփ, մի մտածեք, թե կարող եք օգտագործել մեր այսօրվա հանգստությունը՝ հաղթական մուտք գործելու համար Պեկին։ Սկզբում սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը։ Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում․ մի մտածեք, … Read more

Իրանը համաձայնել է հարստացված ուրանի դուրսբերմանը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանի դուրսբերմանը։ «Իրանն ինձ ասաց. «Դու կվերցնես միջուկային փոշին, բայց դու ստիպված կլինես գալ այն վերցնելու»։ Նրանք ասացին. «Դու և Չինաստանը միակն եք, ովքեր կարող են վերցնել այն, քանի որ օբյեկտները վերացել են քարտեզից»»,-նշել է Թրամփը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում առաջընթաց չկա. Դմիտրի Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց դեռևս չկա, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը: «Եկեք չմոռանանք, որ մենք երկկողմ հարաբերություններում ոչ մի շարժ չունենք, դրանք նախկինի պես զրոյական վիճակում են»,-լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նշել է, որ քայլերը, այդ թվում, պետք է անի ԱՄՆ-ը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի հետ պատերազմը Թրամփին բարդ իրավիճակում է դրել Չինաստանի դիմաց․ Politico

Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Չինաստանը Իրանի շուրջ զարգացող հակամարտությունը դիտարկում է որպես «անվճար ուսումնա-մարտավարական հարթակ», որտեղ հնարավոր է ուսումնասիրել ամերիկյան ռազմավարության խոցելի կողմերը և պատրաստվել ԱՄՆ-ի հետ հնարավոր դիմակայությանը։ Ըստ հրապարակման՝ Պեկինը մանրամասն վերլուծում է ամերիկյան գործողությունների բոլոր բաղադրիչները՝ հրթիռային հարվածների ինտենսիվությունը, լոգիստիկ համակարգերը, հետախուզության աշխատանքը և զինամթերքի ծախսը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, թե … Read more

«Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը․ Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը» վերտառությամբ հրապարակում է արել։ « «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, … Read more

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի և ԱՄՆ-ի հետ գործընկերությունից հեռանալու. NYT

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի և ԱՄՆ-ի հետ գործընկերությունից հեռանալու, գրել է The New York Times-ը։ Հոդվածում նշվում է, որ Զելենսկին հրապարակավ քննադատել է Սպիտակ տունը։ Ի թիվս այլ բաների, Կիևի ռեժիմի ղեկավարը դժգոհ է ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումից և տարածքային զիջումների վերաբերյալ ճնշումից։ Միևնույն ժամանակ, լրագրողներն ընդգծում են, որ Վաշինգտոնը … Read more

Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Մարիա Զախարովա

Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Լոնդոնի կողմից այսօր սահմանված պատժամիջոցները։ «Երբ Սթարմերի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) կառավարությունը պատժամիջոցներ է սահմանում հոգեբուժարանի դեմ, ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի»,– ասել է նա: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեր պահանջներն օրինական են․ Էսմայիլ Բաղային՝ ԱՄՆ առաջարկին Իրանի պատասխանի մասին

Իրանի պատասխանն ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին ներառում է դրույթներ ԱՄՆ-ի շրջափակման վերացման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ․ այսօր ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Մեր պահանջներն օրինական են։ Դրանք ներառում են պատերազմի դադարեցում, շրջափակման և ծովահենության դադարեցում, ինչպես նաև Իրանի ակտիվների ապասառեցում, որոնք անարդարացիորեն սառեցված են բանկերում՝ ԱՄՆ ճնշման պատճառով։ Հորմուզի նեղուցում նավարկության … Read more

Կարգալույծ Արման Սարոյանի թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը. Արա Զոհրաբյան

«Դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը նաև ԲԴԽ անդամ է, հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»,- ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝  անդրադառնալով Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ազատվելուց հետո կատարած գործողություններին։ Նա նշեց, որ այս ընթացքում իրեն ակնհայտ ապօրինի է պահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, այս ընթացքում նրանք … Read more

Փորձում են խոչընդոտել առաջնորդարանում իմ ծառայությանը․ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Փորձում են խոչընդոտել առաջնորդարանում իմ ծառայությանը․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ «20-ամյա իմ ծառայությունից հետո պատարագ մատուցել թույլ չտալը խոչընդոտ է, երիտասարդների, հոգևորականների հետ հանդիպումներ թույլ չտալը խոչընդոտ է իմ ծառայությանը»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Վարդապետի խոսքով՝ այն, ինչ կատարվեց վերջին … Read more