Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Մոսկվա

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա՝ երկխոսությունը շարունակելու նպատակով։ Բանակցային գործընթացի վերաբերյալ Ուշակովը նաև ընդգծել է Մոսկվայի նախապայմանը. «Առանց Դոնեցկի մարզի տարածքից Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերման, բանակցություններում որևէ էական առաջընթացի հասնել հնարավոր չէ»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Վեհափառը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ

Մայր Աթոռից հայտնում են, որ մայիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն է բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ այս … Read more

Մի քայլ է մնացել, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի և ՌԴ միջև պրոքսի պատերազմի կռվադաշտ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում: Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է: Մենք, անկախականներս, 1991 … Read more

Եթե ՌԴ-ն հեռանա տարածաշրջանից, հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։ Մի կողմ դնենք ստամոքսա-տնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։ Ովքեր են լրացնելու աշխարհաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ … Read more

Բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է․ Մասուդ Փեզեշքիան

Բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, դա չի նշանակում հանձնվել կամ նահանջել։ Ավելի շուտ, նպատակը Իրանի ժողովրդի իրավունքների իրականացումն ու ազգային շահերի պաշտպանությունն է հեղինակավոր կերպով»,-գրել է Փեզեշքիանը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի գերագույն առաջնորդը պահանջել է կոշտ հակազդեցություն երկրի թշնամիների դեմ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդիպում է ունեցել «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահիի հետ և բանակին նոր ցուցումներ տվել հակառակորդներին զսպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է SNN-ը։ Տեղեկությունների համաձայն՝ Խամենեիի հրահանգները ներառում էին Իրանի «թշնամիների դեմ վճռական դիմակայության» գործողություններ։ Աբդոլլահին, իր հերթին, վստահեցրել է, որ զինված ուժերը լիովին հավատարիմ են Իրանի գերագույն առաջնորդին … Read more

Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Դմիտրի Պեսկով

Նա հավելել է, որ Ռուսաստանի համար ամենակարևորը այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի։ «Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ցանկությունը՝ բոլոր ճակատներում լավ հարաբերություններ զարգացնելու, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելը հակասում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների պահպանմանը», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Կիևը վաղ թե ուշ ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից. Յուրի Ուշակով

Ուկրաինայի զինված ուժերի՝ Դոնբասից դուրսբերման առանց կարգավորման գործընթացը կմնա փակուղում նույնիսկ բանակցությունների 10 փուլից հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ Կիևը վաղ թե ուշ ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից և դա կանի։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ապացուցել արտաքին աշխարհին, այժմ հնչում է ՀՀ ղեկավարի շուրթերից․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը, և բաց տեքստով, առանց որևէ բանից վախենալու, հակահայկական նարատիվ է տարածում, որոնք ոչ մի աղերս չունեն Հայաստանի ապագայի հետ։ Մասնավորապես երեկ Սյունիքում նա հայտարարել է, թե «էդ ե՞րբ է Ղարաբաղը հայկական եղել, բա որ հայկական է եղել, ինչի՞ այնտեղ … Read more

Փաշինյանն ասում է՝ Արցախը մերը չի եղել, մինչդեռ Ադրբեջանն ընդունել է՝ ԼՂ-ն եղել է հայկական՝ ներառյալ Շուշին․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է․ «Ես լսեցի Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Սյունիքում ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ նա ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել, Արցախը մերը չի եղել, միշտ էլ պատկանել է Ադրբեջանին: Այնտեղ ուղղակի ահավոր մտքեր էր արտահայտում, որ չեմ ուզում վերարտադրել: Մտածում ես, թե ինչպես … Read more