Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական բալիստիկ հրթիռների արտադրության 85%-ը։ «Ի դեպ, մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռային արտադրության 85%-ը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահը լրագրողներին ասել է ինքնաթիռում։ Թրամփի խոսքով, ԱՄՆ-ի ուժերը նաև ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը։ «Մենք կարող էինք … Read more

Պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով։ «Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։ Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։ «Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք … Read more

Գերմանիայի կանցլերը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է իրանական հակամարտության կարգավորման հարցը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորման գործընթացը և Իրանի շուրջ հակամարտությունը։ «Լավ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստանից նրա վերադարձի ժամանակ։ Մենք միասնական ենք մեր դիրքորոշման մեջ. Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այն պարտավոր է բացել Հորմուզի … Read more

24News-ի YouTube -ի ճակատագիրն ու իշխանությունների հայտարարած հիբրիդային պատերազմը․ Նարեկ Գալստյան

Մեր հասանելությունը 24News-ի յութուբյան ալիքին գրեթե կորել է։ Կա մի հնարավորություն, որն այս պահին բանակցությունների փուլում է, բայց վստահ չեմ, որ դրանով կունենանք դրական արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է 24News-ի հիմնադիր – տնօրեն Նարեկ Գալստյանը։ «Ինձ զգուշացնում էին, որ ընտրական շրջանում, ամենայն հավանականությամբ, իշխանությունները փորձելու են առաջատար լրատվամիջոցների հասանելիությունը հնարավորինս սահմանափակել», – նշել է … Read more

Քաղաքացիներին անընդհատ մատուցվում է նույն քաղաքական թատրոնը՝ «նախկինների դեմ պայքարի» անվերջ սերիալը․ Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ «Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Նախընտրական քարոզարշավի առաջին մի քանի օրերի տպավորությունը միանշանակ է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արտահայտությունների շուրջ։ Գրեթե յուրաքանչյուր ելույթ վերածվում է նույն բովանդակության կրկնության՝ հիշեցնելով անընդհատ նույն տողերի վրա պտտվող … Read more

Թրամփի հայտարարություններից հետո նավթի գները աճել են՝ շուկաները արձագանքում են Մերձավոր Արևելքի լարվածությանը

Նավթի համաշխարհային գները աճ են գրանցել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ։ Լոնդոնի ICE Futures բորսայում հուլիսյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի համար 107,03 դոլարով, ինչը 1,31 դոլարով (1,24%) բարձր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, այս պայմանագիրը թանկացել էր ևս 9 ցենտով (0,1%)՝ … Read more

ԲՐԻՔՍ-ի երկրները փոխել են վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ «պատերազմում հաղթանակից» հետո․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրները սկսել են նորովի գնահատել Իրանի դիրքը տարածաշրջանային զարգացումների ֆոնին՝ կապված վերջին հակամարտության արդյունքների հետ։ Նրա խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումների հիմնական թեման եղել է Իրանում ստեղծված իրավիճակը և, ինչպես նա է ձևակերպել, «Իսլամական Հանրապետության նկատմամբ իրականացված անօրինական ներխուժումը»։ «Բոլոր երկրները ցանկանում են … Read more

1-ին անգամ Հայաստանում․ IOAI միջազգային AI օլիմպիադայի ազգային ընտրական փուլ դպրոցականների համար

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայ դպրոցականների համար բացում է արհեստական բանականության ոլորտում աշխարհի ամենամրցունակ միջազգային օլիմպիադաներից մեկի՝  IOAI-ի դռները։ Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի օլիմպիադայի ազգային փուլը՝ բաց ՀՀ բոլոր մարզերից մինչև 20 տարեկան դպրոցականների համար։ Լավագույն արդյունքը գրանցած աշակերտները կձևավորեն Հայաստանի ազգային թիմը և հնարավորություն կունենան ներկայացնելու երկիրն օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում … Read more

Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և շուտով պաշտոնական հայտարարություն կարվի՝ Պեկինի հետ համաձայնեցմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինի Չինաստան այցի օրակարգը ներառում է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Հետևեք մեզ նաև Telegram-ում