Պենտագոնը հերքել է ԱՄՆ-ի հակահրթիռային հրթիռների պաշարների 80%-ով սպառման մասին տեղեկությունները

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն՝ Իրանի հետ ռազմական գործողությունների հետևանքով ԱՄՆ-ում հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների պաշարները շուրջ 80 տոկոսով սպառվել են։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը գրեթե ամբողջությամբ սպառել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների պաշարները, իսկ Պենտագոնը մտահոգված … Read more

Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ «Նախագահ Թրամփը կարծում է, կամ նրա թիմն է կարծում, որ նրանք կարող են ՀԱՄԱՍ-ին ստիպել զինաթափվել և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այդ … Read more

Գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց

Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սպառված իշխանության ախտանիշը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։ Սովորաբար խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը նոր մանդատի հետ … Read more

ԱՄՆ-ն կարող է այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի մասին․ Axios

ԱՄՆ-ն հույս ունի արդեն այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ձեռքբերման մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության կնքմանը։ Axios-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նպատակ ունի նաև վերականգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը և վերսկսել նոր … Read more

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերանայել Լիբանանի հետ ցամաքային սահմանը

Իսրայելը բանակցությունների ընթացքում առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել քննարկել Լիբանանի հետ միջազգային ցամաքային սահմանի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Nida Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում լիբանանյան պատվիրակությունը պահանջել է վերականգնել հրադադարի ռեժիմը և դադարեցնել, Բեյրութի պնդմամբ, Իսրայելի կողմից թույլ տրվող խախտումները։ Ըստ աղբյուրների՝ այս … Read more

ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում գրեթե սպառել է THAAD համակարգի հրթիռների 80%-ը․ CNN

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության ընթացքում գործնականում սպառել են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների շուրջ 80 տոկոսը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ն օգտագործել է նաև Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների մոտ կեսը, ինչը, ըստ աղբյուրների, զգալիորեն սահմանափակում է Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի ուղղությամբ արձակվող … Read more

Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ … Read more

Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցվի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցնեն։ «Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք կստանան շատ ուժեղ հարված, և այդ դեպքում նեղուցը կբացվի», — ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանը ցանկանում … Read more

Եմենի զինված ուժերը հայտարարել են Սաուդյան Արաբիայի Նաջրանի օդանավակայանին հարված հասցնելու մասին

Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի միջազգային օդանավակայանում գտնվող կարևոր թիրախի։ Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Եմենի Հոդեյդա և Սաադա նահանգների օդային տարածքի խախտման։ Եմենի զինված ուժերը պնդում են, որ հարվածն ուղղված է եղել ռազմավարական նշանակության օբյեկտի դեմ։ Սաուդյան Արաբիայի պաշտոնական կառույցները հրապարակման պահին դեռևս չեն … Read more

ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․ «Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։ Այն մտահոգություն է առաջացրել ԱՄՆ ԶՈւ պատրաստվածության հարցում՝ ապագա հակամարտություններին արձագանքելու տեսանկյունից։ Խոսքը նախևառաջ «երկիր-երկիր» տիպի տակտիկական հրթիռների՝ … Read more