Արայիկ Հարությունյանն աչք է դրել Արուսյակ Մանավազյանի աթոռին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: … Read more

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ: Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել … Read more

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է … Read more

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը շուրջ երեք ամիս չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ, նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթը փաստացի որևէ … Read more

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովի 9-րդ գումարման ձևավորումը միայն հերթական խորհրդարանական ցիկլի մեկնարկը չէ։ Թեև արտաքինից տեղի ունեցած փոփոխությունները կարող են թվալ տեխնիկական՝ նոր նախագահ, նոր ղեկավար կազմ, հանձնաժողովների վերաբաշխում, իրականում գործընթացը շատ ավելի խորքային է։ Ռուբեն Ռուբինյանի ընտրությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սկսում է իշխանության նոր ճարտարապետության կառուցումը, որտեղ խորհրդարանը պետք է … Read more

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու … Read more

Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ տիպի ինքնիշխան նուրբ հոգին նեղվել էր Արցախում Ռուսաստանին ուղղված շնորհակալությունից։ Մեջները դեմքեր կային , որ կոչ էին անում Արցախի իշխանություններին նման անպատիվ շոուներ չսարքել։ Հիմա բա ոնց չասես՝ Այ դավաճան գործակալնե՜ր 1. Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր … Read more

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանը պայմաններ է առաջադրել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման համար․ WSJ

Իրանը մի շարք պայմաններ է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման շուրջ ընթացող բանակցություններում։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Թեհրանի դիվանագետները սկզբնական փուլում դրական են արձագանքել Օմանի միջնորդությամբ պատրաստված առաջարկին, սակայն հետագայում պահանջել են Իրանի համար ամրագրել նեղուցով անցնող նավերից վճար գանձելու իրավունք, որը հնարավոր է բաշխվեր … Read more

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Պաշտպանության նախարարը, տեղակալը, ԳՇ պետը, երկու տեղակալները հավաքվել ու, արդեն զավեշտալի է ասել, համազգեստի հարց են քննարկում: 2021 թվականից արդեն 5 տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարեցին համազգեստի փոփոխության մասին, սակայն զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է … Read more