ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում գրեթե սպառել է THAAD համակարգի հրթիռների 80%-ը․ CNN

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության ընթացքում գործնականում սպառել են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների շուրջ 80 տոկոսը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ն օգտագործել է նաև Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների մոտ կեսը, ինչը, ըստ աղբյուրների, զգալիորեն սահմանափակում է Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի ուղղությամբ արձակվող բալիստիկ հրթիռների հնարավոր խոցման կարողությունները։

CNN-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին Պենտագոնը բազմիցս զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ հակահրթիռային զինամթերքի պաշարների վտանգավոր նվազումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե Իրանի հետ երկարատև ռազմական գործողությունները վերսկսվեն։

Աղբյուրների գնահատմամբ՝ ներկայիս պաշարների մակարդակը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ ռազմական ղեկավարության շրջանում, քանի որ այն կարող է ազդել երկրի հակահրթիռային պաշտպանության ընդհանուր հնարավորությունների և տարածաշրջանում դաշնակիցների անվտանգության ապահովման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment