Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ ԱՄՆ-ի նոր հարվածների դեպքում պատասխանելու մասին․ Reuters

Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ ԱՄՆ-ի կողմից իր տարածքին հասցվող ցանկացած նոր հարված կհանգեցնի պատասխան գործողությունների՝ ուղղված տարածաշրջանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներին և ամերիկյան օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ գործակալության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային, Կատարին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս գործընկերներին կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, … Read more

Եթե նախկինում գնված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին: Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին: Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ … Read more

Ընտրություններն ավարտվեցին, բենզինի գները սկսեցին աճել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի … Read more

ՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը չորով «փչացրեց» Սասուն Միքայելյանին ու Արմեն Խաչատրյանին` նրանց սադրելով, որ վարչության նիստում առաջադրվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ պարտություն կրեն Վիլեն Գաբրիելյանից, որին ՔՊ որոշ շրջանակներ այնքան էլ չեն ընդունում, սակայն նա կուսակցության ներսում այնպիսի բռնապետի է վերածվել, որ պարտվածներն ու նեղացածներն անգամ իրավունք չունեն ցույց տալու իրենց … Read more

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։ Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է … Read more

Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նախագծեր, որոնց համաձայն, կառավարությունը նախատեսում է 320 միլիոն դոլարի վարկ ներգրավել։ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Հայաստանը նախատեսում է ստանալ Ասիական զարգացման բանկից, իսկ 170 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի … Read more

Իրանը պնդում է, որ բանակցությունների նախաձեռնությունը եղել է ԱՄՆ-ից

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հակամարտության նոր փուլի սկսվելուց մոտ 4–5 օր անց Թեհրանին հաղորդագրություն է փոխանցել՝ բանակցություններ սկսելու և տարաձայնությունները կարգավորելու առաջարկով։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի բացառապես Իրանի և Օմանի միջև, իսկ Թեհրանը չի ընդունի որևէ արտաքին միջամտություն նեղուցի շուրջ … Read more

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու հավանականությունը գնահատվում է 50/50

Պարսից ծոցի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ այս ուրբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու հավանականությունը կազմում է 50/50՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե գործարքը կարող է կնքվել մոտ ժամանակում։ Աղբյուրի խոսքով՝ իրանական պատվիրակության կազմում չեն ընդգրկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներ, մինչդեռ նրանց հավանությունը անհրաժեշտ է նախնական համաձայնության ձեռքբերման համար։ Ավելի … Read more

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանել է ԻՀՊԿ-ի հետ կապված 2 ինքնաթիռների նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ի հետ կապված երկու ինքնաթիռների և երեք ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները հանել է, փոխանցում է Reuters-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Նախապատրաստվում է համատեղ հայտարարություն, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանը հայտնել է, որ համաձայնեցվել է Հորմուզի նեղուցով նավարկության երթուղին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավարկության հարցով Իրանի և Օմանի համատեղ հայտարարության նախապատրաստումը գտնվում է ավարտական փուլում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ երկու ամիս։ Նրա խոսքով՝ դրանք ընթանում են մասնագիտական մթնոլորտում և հետևողական առաջընթաց են արձանագրում։ Բաղային նշել է, … Read more