Հանքանյութերի համար պայքարում ԵՄ-ն զինջում է ԱՄՆ-ին և Չինաստանին

ԵՄ-ն պարտվում է ռազմավարական հանքային հումքի հասանելիության համար մղվող մրցավազքում։ Այդ հումքը կարևոր նշանակություն ունի պաշտպանական արդյունաբերության և կանաչ էներգետիկայի համար։ Ինչպես հայտնում է բրիտանական Financial Times-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և ոլորտի ներկայացուցիչներին, ԵՄ-ն «չափազանց դանդաղ է գործում»։

Մինչդեռ ԱՄՆ-ն 2022 թվականից ի վեր նմանատիպ նախագծերում ներդրել է մոտ 40 մլրդ դոլար, իսկ Եվրամիությունը մեկուկես տարվա ընթացքում կարողացել է հատկացնել ընդամենը 6 մլրդ դոլար։

Փորձագետների կարծիքով՝ նման դանդաղկոտությունը կարող է հանգեցնել կախվածության նոր ձևի՝ այս անգամ արդեն ամերիկյան մատակարարումներից։

EIT RawMaterials-ի գործադիր տնօրեն Բերնդ Շեֆերը նախազգուշացրել է, որ հազվագյուտ հողային մետաղների ոլորտում ԱՄՆ-ն լիովին կարող է Եվրոպայի համար դառնալ «երկրորդ Չինաստանը»։

Ամերիկայից հետ մնալն ավելի է խորանում հենց Եվրամիությունում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով։ 2026 թվականի հուլիսին ԵՄ-ում անձնական ավտոմեքենաների համար նախատեսված վառելիքի և քսանյութերի գները 2025 թվականի հուլիսի համեմատ աճել են 16.9%-ով։

Գների աճ արձանագրվել է միության 27 երկրներից 25-ում։

Leave a comment