ՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը չորով «փչացրեց» Սասուն Միքայելյանին ու Արմեն Խաչատրյանին` նրանց սադրելով, որ վարչության նիստում առաջադրվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ պարտություն կրեն Վիլեն Գաբրիելյանից, որին ՔՊ որոշ շրջանակներ այնքան էլ չեն ընդունում, սակայն նա կուսակցության ներսում այնպիսի բռնապետի է վերածվել, որ պարտվածներն ու նեղացածներն անգամ իրավունք չունեն ցույց տալու իրենց վիրավորվածությունը։

Տեղեկացանք, որ թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ Արմեն Խաչատրյանը հայտ են ներկայացրել պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ դառնալու, աշխատելու Վիլեն Գաբրիելյանի նախագահությամբ, Արփի Դավոյանի, բանակում չծառայած Հակոբ Սիմիդյանի կողքին։ Փոխարենը հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է տեղափոխվել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment