Պшտերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը․ Արա

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Արաղչիի հետ հանդիպամն ժամանակ նշել է, որ անցյալ շաբաթ նամակ է ստացել Իրանի Գերագույն առաջնորդից։ «Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, … Read more

2026–ի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արտը». 2–րդը «Գազպրոմ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մոբայլ սենթր արտը», որը վճարել է 21.37 մլրդ դրամ։ 2025–ին այս ընկերությունը երկրորդ հորիզոնականում էր 16.6 մլրդ դրամ վճարած հարկերով։ 2–րդ հրիոզանականում … Read more

Հեղուկ գազի 1 լիտրը 300 դր․ ինչո՞ւ Հայաստան հեղուկ գազ չի մտնում

Panorama.am-ն գրում է․ «ՀՀ բազմաթիվ խոշոր վառելիքի լցակայաններում հեղուկ գազ կա՛մ չկա, կա՛մ վաճառվում է շատ բարձր գնրերով՝ հասնելով մեկ լիտրը 300 դրամի։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին տարվա այս եղանակին հեղուկ գազի գինը տատանվում էր 120-150 դրամի սահմաններում։ Ապրիլի 23-ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել էր մեծ բեռնատարների համար։ Այդ մասին … Read more

ԱՄՆ-ը նվաստացվել է Իրանի կողմից․ Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է թույլ դիրքում Իրանի հետ դիմակայությունում՝ ընդգծելով, որ իրավիճակը կարելի է բնութագրել որպես նվաստացուցիչ Վաշինգտոնի համար։ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Մարսբերգ քաղաքում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Մերցը նշել է, որ «ամբողջ մի ազգ ենթարկվում է նվաստացման իրանական ղեկավարության կողմից», հատկապես՝ այսպես կոչված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության … Read more

Հարցազրույց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանի հետ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում՝ տնտեսագետ-կազմակերպիչ մասնագիտությամբ (1989-1996թթ․)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թվականին, ՀՀ ֆինանսների նախարարությունից։ 2003-2015 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, նախ՝ աշխատակազմի ֆինանսական տեսչությունում՝ ավագ տեսուչ-վերստուգիչ, իսկ 2008-ից՝ ներքին աուդիտի վարչությունում՝ համալիր ստուգումների բաժնի գլխավոր … Read more

Մենք խելագար աշխարհում ենք ապրում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը: Նա նշել է, որ չի անհանգստացել միջադեպի ժամանակ: «Մենք խելագար աշխարհում ենք ապրում»,- ասել է Թրամփը: Հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում, որտեղ 45 տարի առաջ մահափորձ էր կատարվել նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ: … Read more

Տոնակատարություն Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում, որից հպարտություն, արժանապատվություն և ագրեսորին հաղ

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսության տարածքն ապրիլի 25-ին մարդաշատ էր։ Իրանական մշակութային փառատոնի շրջանակում այս անգամ ներկայացվեց երկրի հյուսիսում գտնվող Գիլան նահանգը, մի տարածաշրջան, որ հայտնի է իր անտառներով, Կասպից ծովի ափամերձ տարածքներով, ինչպես նաև յուրահատուկ խոհանոցով ու ժողովրդական արվեստով։ Գիլանը համարվում է Իրանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, որտեղ բնությունն ու մշակույթը ներդաշնակորեն միահյուսված են՝ … Read more

Ի՞նչ է կատարվում Մեղրու մարզամշակութային կենտրոնում․ տնօրենի ընտրությո՞ւն, թե՞ ընտրության պատրանք

ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման գործընթացը լուրջ հարցեր է առաջացրել։ Կենտրոնի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Վարդանյանը պնդում է, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային խախտումներով և կանխորոշված արդյունքով։ Ստեղծված իրավիճակի շուրջ է զրույցն Անուշ Վարդանյանի հետ։ – Տիկին Վարդանյան, երբվանի՞ց եք ղեկավարել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը և ի՞նչ պայմաններում է ավարտվել Ձեր … Read more

Պարգևները գտան տերերին

Կապանի քաղաքային մարզադաշտում ապրիլի 26-ին անցկացվեց քաղաքի աթլետիկայի  մասնագիտացված մարզադպրոցի բաց առաջնություն՝ երեք տարիքային խմբով՝ 2009–10, 2011–12 և 2013–ից հետո ծնված պատանիների և աղջիկների միջև։ Տանտերերից բացի մասնակցում էին Երևանի և Վանաձորի պատվիրակները։ Բացելով առաջնությունը՝ համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, Սյունիքի մարզի աթլետիկայի, ֆեդերացիայի նախագահ Արշամ Սարգսյանը հաջող մեկնարկ մաղթեց մարզիկներին՝ նշելով, … Read more