Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում ԶԼՄ-ներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Գերատեսչությունը ներկայացրել է առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։ -Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։ -Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ … Read more

Վստահ եմ, որ Մոսկվան և Թեհրանը կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում. Բելոուսով

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Թալայ-Նիկ Ռեզայի հետ: Բելոուսովը նշել է, որ Մոսկվան կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով, աջակցում է Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։   Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը նախկինի պես կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում:

Սյունիքում «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ կա զոհ

Ապրիլի 28-ին, ժամը 01։38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է … Read more

«Միասնության թևեր» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանի հայտարարությունը

Հայրենակիցնե’ր Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել՝ «Միասնության թևեր» կուսակցության համագումարում առաջադրվել եմ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ ս․թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Կուսակցության այդ որոշումն ընկալում եմ իբրև գնահատանք՝ տարիներ շարունակ կրթության ոլորտում և Գորիսի հասարակական–քաղաքական կյանքում, ինչպես և տեղական ինքնակառավարման ոլորտում իմ համեստ գործունեության, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում քաղաքական այդ ուժին և նրա … Read more

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ Վարդանյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ «Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է … Read more

«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». ՔՊ-ականն իմաստ չի տեսնում, որ Ստեփանակերտի եկ

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։ «Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի՝ կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։ «Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»,- ասել է … Read more

105 տարի առաջ՝ 1921 թ․ ապրիլի 26-ին, Սյունիքում ստեղծվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ Գարեգին Նժ

1921 թ. ապրիլի 26-ին Տաթևի վանքում կայացավ՝ Ինքնավար Սյունիքի հայ ազգաբնակչության 2-րդ (Արտակարգ) համագումարը, որտեղ 64 գյուղից ներկա էին 95 պատգամավոր և Սպարապետ Նժդեհը1։ Ինքնավար Սյունիքի կառավարության նախագահ Գեդեոն Տեր-Մինասյանը, բացելով համագումարը, առաջարկեց ընտրել նախագահություն: Առաջադրվեցին թեկնածուներ, տեղի ունեցավ՝ քվեարկություն: Համագումարի նախագահ ընտրվեց Սերգեյ Մելիք-Յոլչյանը, փոխնախագահ՝ բժիշկ Մինասյանը, քարտուղարներ՝ Տ. Սազանդարյանը և Վ. Վարդապետյանը: Բացելով … Read more

ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը․ տնտեսագետ

Տնտեսագետ Միքայել Մելքումյանը գրում է․ «Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպես և արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը: Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից … Read more

Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Կապանում

Կանաչ տարածքների ստեղծումը, ավելացումը և պահպանումը շարունակում է մնալ Կապանի համայնքապետարանի ռազմավարության առաջնահերթ ուղղություններից: Օրերս քաղաքում մեկնարկել են կանաչապատման մասշտաբային աշխատանքները՝ ընդգրկելով Հունան Ավետիսյան, Ռաֆայել Մինասյան, Արամ Մանուկյան փողոցների հարակից տարածքները։ Մոտ 7000 քմ ընդհանուր մակերեսով տարածքում ստեղծվում են նոր սիզամարգեր, տնկվում տարատեսակ դեկորատիվ և մշտադալար ծառատեսակներ ու թփեր, որոնք ոչ միայն նպաստելու են օդի … Read more