Վստահ եմ, որ Մոսկվան և Թեհրանը կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում. Բելոուսով

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Թալայ-Նիկ Ռեզայի հետ:

Բելոուսովը նշել է, որ Մոսկվան կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով, աջակցում է Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։  

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը նախկինի պես կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում:

Leave a comment