https://arm.sputniknews.ru/20260819/barekrtutjan-karmir-gtsery-chen-hatvel-vahagn-aleqsanjany-azh-mijadepi-masin-105905446.html
Բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ միջադեպի մասին
Բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ միջադեպի մասին
Sputnik Արմենիա
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T17:41+0400
2026-08-19T17:41+0400
2026-08-19T17:41+0400
վահագն ալեքսանյան
աժ (ազգային ժողով)
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Խորհրդարանի այսօրվա միջադեպում բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել, աշխատանքային միջավայր էր։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովում այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Բանը հասել էր նրան, որ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը դահլիճ էր հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին դահլիճից հեռացնելու համար։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը գործել է բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն։ Նրա խոսքով՝ օրենքի պահանջն է, որ նիստը նախագահողը ներս հրավիրի ԱԺ անվտանգության աշխատակիցներին՝ կարգապահական որոշմանը չենթարկվող պատգամավորին հեռացնելու համար։«Քանի որ անվտանգության ներս մտնելուն պես պատգամավորը հայտնեց, որ պատրաստ է լքել դահլիճը, ես անվտանգությանն ասացի, որ չմոտենան։ Փորձել եմ այնպես անել, որ իրավիճակի լարումն ու սրումը մինիմալ լինի»,– շարունակեց նա։Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։«Ես մեղավոր չեմ, որ մեր խմբակցության (ՔՊ) պատգամավորները նախազգուշացումներին լուրջ են վերաբերվում»,– ընդգծեց Ալեքսանյանը։Հիշեցնենք, որ միջադեպից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։
2026
Լուրեր
am_HY
վահագն ալեքսանյան, աժ (ազգային ժողով), միջադեպ
վահագն ալեքսանյան, աժ (ազգային ժողով), միջադեպ
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Խորհրդարանի այսօրվա միջադեպում բարեկրթության կարմիր գծերը չեն հատվել, աշխատանքային միջավայր էր։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Լրիվ աշխատանքային իրավիճակ է եղել դահլիճում․ ես նկատողություն եմ արել պատգամավորին տեղից խոսելու համար, պատգամավորը շարունակել է, ես նորից եմ նկատողություն արել, պատգամավորը նորից է շարունակել, որից հետո այլ կարգապահական միջոց եմ կիրառել՝ պահանջելով, որ նա մեկ օրով լքի նիստերի դահլիճը։ Սակայն պատգամավորը հայտնել է, որ դահլիճից դուրս կգա այն ժամանակ, երբ ինքն ուզենա, ինչը խախտում է»,– պարզաբանեց Ալեքսանյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը գործել է բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն։ Նրա խոսքով՝ օրենքի պահանջն է, որ նիստը նախագահողը ներս հրավիրի ԱԺ անվտանգության աշխատակիցներին՝ կարգապահական որոշմանը չենթարկվող պատգամավորին հեռացնելու համար։
«Քանի որ անվտանգության ներս մտնելուն պես պատգամավորը հայտնեց, որ պատրաստ է լքել դահլիճը, ես անվտանգությանն ասացի, որ չմոտենան։ Փորձել եմ այնպես անել, որ իրավիճակի լարումն ու սրումը մինիմալ լինի»,– շարունակեց նա։
Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը պարբերաբար նախազգուշացումներ է հայտարարում նաև իր թիմակիցներին։
«Ես մեղավոր չեմ, որ մեր խմբակցության (ՔՊ) պատգամավորները նախազգուշացումներին լուրջ են վերաբերվում»,– ընդգծեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ միջադեպից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։