Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքն Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապա

Հարգելի՛ կապանցիներ, Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մարդու ստեղծագործ ուժը, արդյունավետ աշխատանքը, ներդրած ջանքերը, արժեք ստեղծելու կարողությունը գնահատելու և կարևորելու ևս մեկ գեղեցիկ առիթ է։ Հայ ազգի գենետիկ հատկանիշներից արժեքավորը, թերևս, աշխատասիրությունն է, ինչի շնորհիվ մեր ժողովուրդը դարեր շարունակ կարողացել է կերտել իր ազգային դիմագիծը, արժեհամակարգը, նպաստել … Read more

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն` Ռոման Խուդոլիի ուղերձը՝ Մայիսի 1-ի կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի առթիվ։ Ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման, այլև ողջ երկրի համար։ Մեր կոմբինատն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և Սյունիքի մարզի զարգացման գործում։ Այսօր ընկերությունում աշխատում է ավելի քան 4 700 աշխատակից, ընկերությունը մշտապես երկրի խոշորագույն հարկատուների շարքում է՝ ապահովելով … Read more

Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի առ

Հարգելի՛ աշխատակիցներ, հանքարդյունաբերության ոլորտի սիրելի՛ գործընկերներ Շորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ, որի խորհուրդն արգասաբեր աշխատանքով բարիք ստեղծելու ու խաղաղ գոյակցելու ցանկալի համադրությունն է։ Հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, համախմբվածություն և ամենօրյա հետևողական աշխատանք, և հենց դուք եք այդ ամենի կրողները։ Ձեր աշխատանքը հիմքն է մեր Ընկերության կայուն զարգացման, ձեռքբերումների և վաղվա վստահության։ Թող … Read more

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և նույն կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական հարցը կապված է եղել հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանից եկող արտաքին միջամտության հետ, որն անմիջական սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարությանն ու ընտրողների անվտանգությանը։ ԵՄ պատվիրակությանը … Read more

Թե ինչպես Մարտուն Մելքումյանը փրկեց բեզոարյան այծը

2025 թվականի դեկտեմբերի 13-ին Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանն ընկերոջ հետ փրկել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը, որը հայտնվել էր Գեղի բնակավայրի հարակից տարածքում գտնվող այգիներից մեկի մետաղական ցանցի մեջ և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ։ Մարտունը պատմում է, որ տվյալ հատվածով աշխատանքի էր գնում, երբ լսել է կենդանու ձայնը․ «Ձայնը ոնց որ երեխայի … Read more

Ամիրբեկովը որպես խաղաղության նախապայման է նշել խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հան

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում երկարատև խաղաղության համար առանցքային է համարել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։  Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ամիրբեկովն այդ մասին խոսել է ապրիլի 30-ին Հռոմում՝ Իտալիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի և իտալացի այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։ Նա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում առանձնացրել է 2025-ի օգոստոսի … Read more

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյան

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր, News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը գրում է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար պարզապես կփակեն երկիր մուտքը։ Այդ պատճառով Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին»:

Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտարդրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքն իր տարածքում։ Հայտնում է «Ազատությունը», հղում անելով՝  РБК գործակալությանը՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության դաշնային գործակալությանը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրի տարածքում արգելվել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փ

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Իրանը մտադիր է այսուհետ ևս կառավարել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը. Մոջթաբա Խամենեի

Իրանը մտադիր է այսուհետ ևս կառավարել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը՝ ապահովելով անվտանգությունն առանց ամերիկյան ներկայության: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ Իրանում Պարսից ծոցի օրվա առթիվ հղված ուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Իրանը, Հորմուզի նեղուցը կառավարելու գործնական հնարավորության հաշվին, մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել հակառակորդի չարաշահումներին»,- հայտարարել … Read more