Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի առ

Հարգելի՛ աշխատակիցներ, հանքարդյունաբերության ոլորտի սիրելի՛ գործընկերներ

Շորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ, որի խորհուրդն արգասաբեր աշխատանքով բարիք ստեղծելու ու խաղաղ գոյակցելու ցանկալի համադրությունն է։

Հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, համախմբվածություն և ամենօրյա հետևողական աշխատանք, և հենց դուք եք այդ ամենի կրողները։

Ձեր աշխատանքը հիմքն է մեր Ընկերության կայուն զարգացման, ձեռքբերումների և վաղվա վստահության։ Թող այն միշտ արժևորվի և ունենա տեսանելի արդյունքներ։

Հարգանքով`

Դավիթ Դանիելյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

Leave a comment