Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքն Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապա

Հարգելի՛ կապանցիներ,

Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մարդու ստեղծագործ ուժը, արդյունավետ աշխատանքը, ներդրած ջանքերը, արժեք ստեղծելու կարողությունը գնահատելու և կարևորելու ևս մեկ գեղեցիկ առիթ է։

Հայ ազգի գենետիկ հատկանիշներից արժեքավորը, թերևս, աշխատասիրությունն է, ինչի շնորհիվ մեր ժողովուրդը դարեր շարունակ կարողացել է կերտել իր ազգային դիմագիծը, արժեհամակարգը, նպաստել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։

Այսօր էլ մեր ընկալումներում աշխատանքը շարունակում է մնալ մարդկային առաջընթացի, ստեղծագործ մտքի, բարեկեցության, ինքնակատարելագործման ու ինքնաիրացման հիմնական միջոցը: Հետևաբար այս պարզ գիտակցումը ընդունելով միայն կարող ենք հասնել մեզ համար ցանկալի եւ շոշափելի արդյունքների՝ ստեղծելով լավագույնն ու մնայունը, նորն ու արժեքավորը՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շենացում մեր համայնքի։

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր աշխատանքում լինենք հետևողական, պատասխանատու և նվիրված՝ դառնալով ոչ միայն օրինակ, այլ նաև ոգեշնչման աղբյուր մեկս մյուսի համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ, մաղթում ուժ և եռանդ` վստահ քայլերով առաջ գնալու և նոր բարձունքներ նվաճելու համար:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Leave a comment